Ադրբեջանում կին խմբագիրն ինքնասպանության փորձ է կատարել
Աշխարհ
Ադրբեջանական bakupress.az կայքի գլխավոր խմբագիր Շաֆագ Աղաջը ինքնասպանության փորձ է կատարել: Նա մեծ քանակությամբ դեղամիջոցներ է ընդունել:
Ադրբեջանական xeberle.com լրատվական կայքը տեղեկացնում է, որ բժիշկներին հաջողվել է փրկել լրագրողի կյանքը: Բժիշկները նրա վիճակը միջին ծանրության են գնահատում:
Նախնական տվյալներով' խմբագիրն այդ քայլին է դիմել Նիջաթ անունով անձի կողմից շանտաժի ենթարկվելու պատճառով:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2016 թվականի սկզբից մինչև այժմ Ադրբեջանում 166 ինքնասպանության դեպք է եղել, որոնցից 16-ն՝ անչափահաս, ինքնասպանության 82 փորձ է եղել: Տեղի է ունեցել քաղաքացիների ինքնահրկիզման դիմելու 14 փորձ, որոնցից 12-ը՝ մահվան ելքով:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում