Ադրբեջանն իր ապագան չի տեսնում առանց Ռուսաստանի հետ համագործակցության. Վլադիմիր Դորոխին
Աշխարհ
Ադրբեջանում ռուսական համայնքը անդորրի ու բարեկեցության կղզյակ է: Report-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանում աշխատանքներ են տարվում տարբեր ժողովուրդների ավանդույթների ու մշակույթների պահպանման ուղղությամբ:
«Ռուսալեզու կազմակերպությունները աջակցություն են գտնում պետության մակարդակով: Ռուսաստանը հետաքրքրված է, որ Ադրբեջանում բնակվող ռուս հայրենակիցները ամբողջովին իրագործեն իրենց հնարավորությունները: Ադրբեջանում, ի տարբերություն աշխարհի մյուս երկրների, ռուսալեզու համայնքի ու սփյուռքի դրությունը ոչ թե բաժանում, այլ միավորում է մեզ:
Մենք այստեղ չպետք է պայքարենք մեր հայրենակիցների քաղաքական իրավունքների համար, մենք չպետք է ջանքեր գործադրենք, որ լուծվեն նրանց խնդիրները, որ դասավանդվի ռուսերեն:
Այստեղ ամեն ինչ լուծվում է հիանալի մակարդակով: Ադրբեջանն իր ապագան չի տեսնում առանց Ռուսաստանի հետ համագործակցության»,- ասել է Ադրբեջանում ՌԴ դեսպանը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում