Կիսապատերազմական վիճակում ենք Ռուսաստանի հետ. լեհ հրապարակախոս
Աշխարհ
Վերջին տարիներին Ռուսաստանը սկսել է ավելի շատ ագրեսիա ցուցաբերել Լեհաստանի և այլ երկրների հանդեպ: Այսպես է կարծում լեհ հրապարակախոս Պյոտր Զարեմբան: Այս մասին գրում է russian.rt.com-ը:
Նա քննադատել է Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը ստիպված կլինի «թիրախավորել» Լեհաստանին ու Ռումինիային՝ այդ երկրներում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման դեպքում:
Ըստ Զարեմբայի՝ Վարշավան «կիսապատերազմական» վիճակում է Ռուսաստանի հետ:
Հրապարակախոսը նշել է, որ վերջին ամիսներին նրա մոտ «Ռուսաստանի կողմից ագրեսիայի ինչ-որ աննախադեպ սրացման» տպավորություն է ստեղծվել ոչ միայն Լեհաստանի, այլ նաև ուրիշ երկրների հանդեպ, այդ թվում՝ ԱՄՆ-ի:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում