Ֆլորիդայում հսկայական կոկորդիլոսը վախեցրել է գոլֆիստներին
Աշխարհ
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում հսկայական ալիգատորն անցել է գոլֆի դաշտով՝ վախեցնելով խաղացողներին: Պատահածի տեսագրությունը և կենդանու դեֆիլեն հրապարակված են Golf.com նիքով օգտատիրոջ YouTube-ալիքում: Երկու օրում հոլովակը դիտել են ավելի քան 450 հազար անգամ:
Տեսանյութում լսվում է, թե ինչպես են կոկորդիլոսին նկարահանող գոլֆիստները ցնցված կենդանու հսկայական չափերից: Ինչպես նշում է The Telegraph-ը, ալիգատորի երկարությունը կազմում է ավելի քան 4,5 մետր:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում