Քանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջ Բրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ «Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձը Ջոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել է Norse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին է Հորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլին Հաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3% Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերը Վթարային ջրանջատում Հրազդան քաղաքում Բրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինը Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդու 

Անվտանգության հարցն՝ առաջնահերթ…

Վերլուծական

Ինչպես հայտնի է, երեկ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացավ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների բարձրագույն խորհրդի նիստը, որին իր մասնակցությունն էր բերում նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Միության անդամ պետությունների ղեկավարները օրակարգի շրջանակում քննարկել են Եվրասիական տնտեսական միության արտաքին առևտրատնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր:

Չնայած այս ամենին՝ բոլորս ենք հասկանում, որ Աստանայում տեղի ունեցած բարձրագույն խորհրդի նիստն ամենևին էլ տնտեսական հարցերի հետ կապված չէր, որ Հայաստանին հետաքրքրում էր. մեզ այս կառույցը, խոշոր հաշվով, հետաքրքրում է ընդամենը մեկ բանի համար՝ անվտանգության ապահովման: Երբ ուշադիր ընթերցում ես նախագահի ելույթը, միանգամից աչքի է զարնում հենց վերոհիշյալ հարցի հետ կապված մեր ունեցած մտահոգություններն, ու հասկանում ես՝ նախագահն Աստանա էր մեկնել բնավ ոչ այն բանի համար, որ ասենք ամրապնդեր հայ-ղազախական տնտեսական հարաբերությունները, այլ՝ ուղերձ հղելու ԵՏՄ անդամ երկրների ղեկավարներին այն բանի մասին, որ եթե վերջիններս ցանկանում են, որպեսզի «ԵՏՄ» կոչվածը գոնե ապագայում ձեռք բերի համապատասխան վարկ ու արդարացնի իր գոյությունն, ապա երկրները պետք է առնվազն համախոհներ լինեն այն բոլոր հարցերում, որոնք առանցքային նշանակություն ունեն առանձին վերցրած անդամ պետությունների համար. Հայաստանի համար դա անվտանգության հարցն է:

Իր խոսքում անդրադառնալով այս թեմային՝ նախագահ Սարգսյանը բառացիորեն ասել էր հետևյալը. «Ինտեգրացիոն միավորումները հաջող գործարկվում և զարգանում են անվտանգ միջավայրում: Անվտանգությունը մեր պետությունների տնտեսական զարգացման և բարգավաճման առանցքային հիմքն է: Ես չափազանց կարևոր եմ համարում այն փաստը, որ Եվրասիական տնտեսական միությունը ձևավորած երկրները միաժամանակ հանդիսանում են ՀԱՊԿ անդամներ, որի հիմնական նպատակը մեր տարածքում համապարփակ անվտանգության ապահովումն է»:

Այն, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության հիմնական ու բուն պատճառն անվտանգության հարցն է եղել ի սկզբանե, գիտի յուրաքանչյուրը: Մենք անդամակցեցինք այս նորաթուխ կառույցին այն ժամանակ, երբ սեղանին էր դրված «Ասոցացման համաձայնագիրը» Եվրոպայի հետ, որը տնտեսական առումով շատ ավելի ձեռնտու պայմանագիր էր և շատ ավելի լայն հորիզոններ կարող էր մեր առաջ բացել, քան կարելի էր նույնիսկ ենթադրել:

Ժամանակը ցույց տվեց, սակայն, որ մեր հաշվարկները ոչ միայն իրենց չարդարացրին, այլև մեզ «կանգնեցրին կոտրած տաշտակի առջև». քառօրյա պատերազմն այս ամենի վառ ապացույցն է, երբ ԵՏՄ անդամ երկրներից առնվազն երկուսը՝ Ղազախստանն ու Բելառուսը, հանդես եկան բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշմամբ, իսկ ՌԴ կեցվածքը մինչև հիմա Հայաստանում առաջացնում է հարցեր, որոնք այդպես էլ պատասխան չեն ստանում: Բայց ինչպես երեկ պարզվեց, Հայաստանը միակը չէ, որ դժգոհություններ ունի կառույցի հետ կապված. Ղրղզստանի նախագահը բացահայտ դժգոհություն է հայտնել ԵՏՄ-ում Ղազախստանի սահմանափակումներից: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ղրղզական կարտոֆիլի ներմուծմանը Ղազախստան. վերջինս արհեստական սահմանափակումներ է մտցրել ներմուծվող գյուղմթերքի մասով:

Փաստացի ստացվում է, որ ԵՏՄ-ն մի կառույց է, ուր ամեն մի երկիր, եղունգ ունենալու պարագայում, ինքն իր գլուխն է բացառապես քորում, ինչը ցույց է տալիս այս կառույցի ոչ լիարժեք լինելն ու արհեստական հիմքերի վրա գտնվելը. անդամ երկրների միջև եղած ընդհանուր շահերը շատ ավելի նվազ են, քան հակասությունները:

Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՏՄ հարաբերություններին, ապա այս առումով Սերժ Սարգսյանի ուղերձը միանշանակ էր. մենք մտել ենք այս կառույց ընդամենը մեկ նպատակով՝ ազգային անվտանգության ապահովման, ու եթե ԵՏՄ-ն ի զորու չէ այդ խնդիրը լուծել, ապա մեզ համար բաց է մնում դրան մեր անդամակցության նպատակահարմարության հարցը: Հայաստանը չի պատրաստվում հանդես գալ բացառապես կթու կովի դերում, ու եթե Մոսկվան ցանկանում է մեզ տեսնել՝ իր գլխավորած կառույցի անդամ, ապա պետք է սեփական հեղինակությամբ կարգի հրավիրի մյուս երկրներին ևս ու երաշխավորի ՀՀ անվտանգությունն ու փոխօգնությունը՝ պատերազմի դեպքում:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջԲրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձըՋոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել էNorse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին էՀորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլինՀաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3%Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերըՎթարային ջրանջատում Հրազդան քաղաքումԲրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինըՆեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուNvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial TimesՄաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր էԹրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվիՆոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորությունԵրևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու էՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՊայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերելՓոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն էԶախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերըԹուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավուԿրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել էԴավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՈսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ. օրինագիծՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանրArmenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերըՀաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքներըԻսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջԱնչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն«Լուկօյլի» ակտիվների շուրջ նոր գործարք․ Ալեքպերովը խոսում է վերադարձիցՀաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրըՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումներըԵվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի «ԿինոՄոսկվան» խոստանում է Նիկոլ Փաշինյանի նկատառումների հարցում «հետևողականություն ցուցաբերել»621,9 միլիոն դոլար՝ F-16-ների համար․ ԱՄՆ-ը հաստատել է հնարավոր վաճառքըՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՓհենյանը կասեցրել է օգնությունը Մոսկվային․ ուկրաինական հետախուզության պնդումըՄահացել է CD և DVD տեխնոլոգիաների մշակող, ֆիզիկոս Ջեյմս Ռասելը Իբիցայի ափերի մոտ նավթատար լցանավ է խորտակվելԶախարովան արձագանքել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու` Գերմանիայի հայտարարությանը ՆԱՏՕ-ի ուժերով Ուկրաինայի երկնքում ՌԴ հրթիռների ոչնչացումը կնշանակեր մասնակցություն պատերազմին. Ռումինիայի նախագահԳազայի հատվածում մեկ օրում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 16 պաղեստինցի է զոհվել
Ամենադիտված