Զելենսկու գրասենյակում մեկնաբանել են Կիևից ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հեռանալու մասին տեղեկությունները
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հաղորդակցության հարցերով խորհրդական Դմիտրի Լիտվինը հայտարարել է, որ ամերիկացի դիվանագետները Կիևից հեռացել էին մայիսի 24-ի գիշերը՝ ռուսական հարվածներից առաջ։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում լսել են, որ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները ժամանակավորապես լքել են մայրաքաղաքը մինչև ռուսական հարձակումը։ Միևնույն ժամանակ Լիտվինը ընդգծել է, որ Կիևը շնորհակալ է բոլոր այն դեսպանատներին, որոնք շարունակում են աշխատել Ուկրաինայի մայրաքաղաքում։
Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել էր, որ ԱՄՆ դեսպանատունը լքել է Կիևը Ռուսաստանի նախազգուշացումից հետո, մինչդեռ եվրոպական մյուս դիվանագիտական ներկայացուցչությունները մնացել են քաղաքում։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել