Թուրքիայի նորանշանակ վարչապետը հունիսի 3-ին կայցելի Ադրբեջան
Աշխարհ
Թուրքիայի նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմը հունիսի 3-ին կայցելի Ադրբեջան:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ANS PRES գործակալությունը, Թուրքիայում ավանդույթի է վերածվել նոր վարչապետի եւ նախագահի' պաշտոնավարումը սկսելուց հետո առաջին այցը կատարել Կիպրոսի թուրքական հատված, իսկ հետո' Ադրբեջան:
Հունիսի 1-ին Կիպրոսի թուրքական հատված կատարած այցից առաջ թուրք վարչապետը լրագրողներին հայտնել է, որ Ադրբեջան կայցելի իր օգնական Թուղրուլ Թյուրքեշի, ֆինանսների նախարար Նաջի Աղբալի և անտառների ու ջրի նախարար Վեյսել Էրօղլուի ուղեկցությամբ:
Բինալի Յըլդըրըմը Թուրքիայի վարչապետի պաշտոնում նշանակվել է մայիսի 20-ին: Նա միաժամանակ հանդիսանում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահը:
Թուրքիայի նոր կառավարության կազմը հրապարակվել էր մայիսի 24-ին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում