Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

«Իմը՝ ինձ, քոնը՝ ինձ, բոլորինը՝ ինձ…»

Վերլուծական

Մինչ Հայաստանի կառավարությունը իբր «գլխապատառ» պայքար է սկսել երկրում մենաշնորհի, ամենաթողության ու կոռուպցիայի դեմ, պարզվում է՝ մեր երկրում հետզհետե է՛լ ավելի է սրվում տնտեսական ճգնաժամն, ու արտագաղթը Հայաստանից ոչ մի րոպե կանգ չի առնում. տնտեսության վիճակը շարունակում է կատաստրոֆիկ մնալ: Ինչ խոսք՝ մենաշնորհների ու կոռուպցիայի դեմ երաշխավորված պայքարը մեկն է այն կարևորագույն միջոցառումներից, որ պետությունը պետք է անկեղծորեն հանձն առնի իրականացնել՝ երկրում իրավիճակ փոխելու համար, սակայն որքան էլ կարող է տարօրինակ հնչել, բացառապես կոռուպցիայի դեմ պայքար մղելով՝ տնտեսության մեջ հնարավոր չի լինի հասնել էական փոփոխությունների ու առաջընթացի, քանի որ դրա համար շատ ավելին է պահանջվում, քան պարզապես կաշառակեր չինովնիկներից երկիրը մաքրելը:

Մեր տնտեսության աճը կանխող ու այն էականորեն խոչընդոտող խնդիրներից մեկն, անշո՛ւշտ, ՓՄՁ-ների խնդիրն է: Ցավալի է, բայց՝ փաստ, որ հատկապես վեջին տարիներին Հայաստանում կտրուկ պակասել են փոքր ու միջին ձեռնարկությունները, ինչի բուն պատճառը խոշորների տնտեսվարման անբարեխիղճ մեթոդներն են: Դիցուք դիտարկենք փոքր ու միջին խանութների խնդիրը մեր երկրում. անգամ անզեն աչքի համար է տեսանելի՝ սուպերմարկետների, հիպերմարկետների ու այլ խոշոր առևտրային օբյեկտների թվի ավելացումը հանգեցրել է մեծ թվով փոքր խանութների փակմանը՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով հանդերձ:

Փաստացի ստացվել է այնպես, որ որոշ օլիգարխներ, ինչպիսին նույն Սամվել Ալեքսանյանն է, բացի ասենք շաքարի բիզնեսը մենաշնորհելուց, մենաշնորհել է նաև երկրում մանր ու միջին առևտուրը՝ իր սուպերմարկետներում գնորդների համար ստեղծելով երբեմն այնպիսի պայմաններ, որ վերջիններս այլևս կարիք չեն էլ ունենում ժամանակ ծախսել ու փնտրել ասենք ավելի էժան խանութ. ամանորի առթիվ նույն «Երևան Սիթի» խանութների ցանցի կողմից գնորդներին 200000 դրամի ապառիկի կտրոն հատկացնելու փաստը լիուլի բավարար էր, որ հասկանալի դառնար, թե ինչպիսի կենացմահու պայքար է ընթանում՝ երկրում ոմանց կողմից մանրածախ առևտուրը մենաշնորհելու համար:

Իհարկե, պետությունը չի կարող ուղղակիորեն վերցնել ու ասենք նույն Ալեքսանյանին արգելել մարդկանց «լավություն անել», բայց կարող է այնպիսի միջավայր ստեղծել, որ մեկի պարարտանալը մյուսի ոչնչացման հաշվին չլինի. աշխարհի քաղաքակիրթ երկրներում ընդունված է հիպերմարկետները կառուցել քաղաքից դուրս գտնվող վայրերում, ոչ թե ասենք մայրաքաղաքի կենտրոնում, այլ դրանից դուրս՝ չփակելու նույն ՓՄՁ-ների նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր ճանապարհները: Արդյունքում՝ ունենում են և՛ հրաշալի խոշոր առևտրային կենտրոններ՝ ծայրամասերում կամ խոշոր բնակավայրերից դուրս, և՛ նորմալ աշխատող ու տնտեսապես իրենց արդարացնող փոքր ու միջին ՓՄՁ-ներ, որոնց նորմալ աշխատանքից է շատ դեպքերում կախված լինում նաև երկրում տնտեսության ընդհանուր վիճակը: Բայց երևում է՝ մենք դեռ շատ երկար ճանապաշհ ունենք անցնելու, որպեսզի կարողանանք գոնե ինչ-որ կերպ համեմատվել եվրոպական երկրների հետ, քանի որ ոչ մի նշան չկա այն բանի, որ գոնե տեսանելի ապագայում մեր պատասխանատու չինովնիկները կարող են համարձակվել ասենք նույն Սամվել Ալեքսանյանի «հավին քշա ասել». շաքարավազի մենաշնորհի հետ կապված վերջին պատմությունն էլ ձեզ՝ վառ ապացույց…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված