Ռազմական ինքնաթիռ է կործանվել ավիաշոուի ժամանակ. ներկա է եղել Օբաման (տեսանյութ)
Աշխարհ
Ամերիկյան Thunderbirds թիմի ինքնաթիռը կործանվել է ավիաշոուի ժամանակ։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հայտնում է BBC-ն:
Նախնական տվյալներով՝ F-16 կործանիչի օդաչուին հաջողվել է ողջ մնալ և մի քանի աննշան վնասվածքներ ստանալ: Ցամաքում միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, թեև ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ:
Ավիաշոուն նվիրված է եղել ամերիկյան ՌՕՈւ-ի ակադեմիայի շրջանավարտներին, ուր և ժամանել է Օբաման: Կործանման պահին օդաչուական խումբն արդեն ավարտած է եղել ելույթի հիմնական մասը և պատվո շրջան կատարելիս է եղել:
Օբամայի շարասյունն այդ պահին ուղևորվել է դեպի ռազմաբազա, որտեղ ամերիկացի նախագահին արդեն սպասում էր սեփական ինքնաթիռը: Հաղորդվում է, որ կործանիչն ընկել է այդ բազայից մոտ 25 կմ դեպի հարավ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում