Քլինթոնին բանտարկությամբ է սպառնացել Թրամփը
Աշխարհ
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ Դեմոկրատական կուսակցությունից իր մրցակից Հիլարի Քլինթոնը պետք է հայտնվի բանտում, հայտնում է The Hill-ը:
Թրամփը պատասխանել է Քլինթոնի մի շարք հայտարարություններին, որոնցում նա միլիարդատիրոջը մեղադրել է «վտանգավոր չկապակցված գաղափարների համար, որոնք առավել նման են արտառոց պատկերացումների, անձնական գժտությունների ու բացահայտ կեղծիքի փաթեթի»։ Թրամփը հիշեցրել է Քլինթոնի՝ պետքարտուղար եղած ժամանակ գաղտնի նամակագրությանն առնչվող սկանդալի մասին, ինչը նրա խոսքով՝ Քլինթոնին արդեն դարձնում է «սաստիկ մեղավոր»։
«Գիտեք, թե ինչու է նա աջակցել Օբամային Իրանի հետ միջուկային գործարքում։ Նա պարզապես չի ցանկանում բանտ նստել իր նամակների համար»,- ասել է Թրամփը։
«Այն, որ գործող իշխանությունը թույլ է տալիս նրան մասնակցել այդ արշավին, ամոթ է ԱՄՆ-ի համար, ամոթ՝ մեր ազգի համար»,- եզրափակել է միլիարդատերը։
Սկանդալը հասունացել է, երբ պարզվել է, որ Քլինթոնը 2009-2013թթ. ծառայողական նամակագրություն է իրականացրել սեփական մասնավոր սերվերից։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում