Ռուսաստանի հետ հարաբերություններում համբերություն է անհրաժեշտ. Իվանիշվիլի
Աշխարհ
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Վրաստանի ձգտումը Ռուսաստանի կողմից դիտվում է որպես սպառնալիք, և վրացական կողմին ժամանակ ու համբերություն Է անհրաժեշտ ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դա դժվարին գործընթաց Է: Մեր արտաքին քաղաքական ռազմավարությունը չի հակասում Ռուսաստանի ազգային շահերին, սակայն ՌԴ-ի ղեկավարությունը դա վտանգավոր Է համարում իր համար: Մենք այդ տեղեկատվությունն ունենք, բայց շարունակում ենք նպատակներին հասնելու մեր ուղին»,- հայտարարել Է Իվանիշվիլին Առաջին վրացական հեռուստաալիքի եթերում:
«Մենք անպայմանորեն կդառնանք ՆԱՏՕ-ի անդամ, մենք պետք Է ջանանք դառնալ Եվրամիության անդամ, դրա համար ժամանակ Է անհրաժեշտ: Համբերությամբ պետք Է շարունակենք զարգացնել մեր տնտեսությունը եւ սպասենք այն պահին, երբ Ռուսաստանը եւ գործընկեր երկրները կգիտակցեն ու կտեսնեն, որ արդեն ժամանակն Է, որ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամ»,-հավելել Է Իվանիշվիլին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում