Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումը նախատեսվում է Բաքվում
Աշխարհ
Կրեմլում հաստատում են տարվա երկրորդ կեսի սկզբին Բաքվում Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպման նախապատրաստումը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այո՛, տարվում է նման հանդիպման նախապատրաստություն, և մենք իսկապես կհայտնենք, հենց որ վերջնականապես համաձայնեցվեն ու հաստատվեն անցկացման ժամկետները»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բաքվում մոտ ժամանակներս տեղի կունենա Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում