Աֆղանստանում սպանվել են ամերիկացի լրագրողն ու նրա թարգմանիչը
Աշխարհ
Աֆղանստանում սպանվել են ԱՄՆ-ի Պետական հանրային ռադիոյի (NPR) լրագրող Դևիդ Գիլքին և նրա թարգմանիչ Զաբիխուլա Թամանան: Այս մասին հայտնել է ռադիոկայանի մամուլի ծառայությունը:
«Դևիդ Գիլքին՝ NPR-ի լրագրողը, որն արձանագրում էր պատերազմի ցավն ու վեհությունը, հունիսի 5-ին սպանվել Է Աֆղանստանում՝ աֆղանացի թարգմանիչ Զաբիխուլա Թամանայի հետ»,- ասված է ռադիոկայանի կայքում հրապարակված հայտարարության մեջ: Դրանում ճշտվում է, որ ռադիոկայանի աշխատակիցները տեղափոխություն էին կատարում Աֆղանստանի բանակի ստորաբաժանման հետ, որն ընկել Է գնդակոծության տակ: Գիլքիի և Թամանայի հետ են եղել NPR-ի ևս երկու լրագրողներ, նրանք ողջ են մնացել:
Գիլքին լուսաբանում էր մարտական գործողություններն Աֆղանստանում և Իրաքում, ինչպես նաև Գազայի հատվածում, աշխատել է Հարավային Աֆրիկայում, Սոմալիում, Լիբերիայում: Ըստ որում NPR-ի ներկայացուցիչները չեն ճշտել, թե հատկապես ով է իրականացրել գնդակոծությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում