ԻԼԻՊ-ը 19 սեքս-ստրկուհու է այրել
Աշխարհ
Իրաքի Մոսուլում ԻԼԻՊ-ի զինյալները հրապարակային մահապատժի են ենթարկել 19 աղջկա, հայտնում է segodnya.ua-ն:
Ըստ նախնական տվյալների՝ զինյալները զոհերին տեղավորել են երկաթե վանդակների մեջ, որոնք տեղադրել են Մոսուլի կենտրոնում գտնվող հրապարակներից մեկում: Այնուհետև նրանք հարյուրավոր մարդկանց աչքի առջև այրել են աղջիկներին:
Ինչպես հաղորդել են Քուրդիստանի հայրենասիրական միության լրատվական գործակալությունից՝ բռնության պատճառը սեքս-ստրկությունից աղջիկների մերժումն է եղել:
«Նրանք պատժվել են խալիֆաթի զինյալների ստրկուհիներ դառնալուց հրաժարվելու համար»,- մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն միության ակտիվիստներից մեկին: Ոչ ոք չի կարողացել փրկել նրանց դաժան մահապատժից»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԻԼԻՊ-ի գրոհայինները պայթեցրել են 4 տարեկան երեխայի վրա ամրացված ռումբը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում