Քիմ Քարդաշյանի տունը ոչնչացման սպառնալիքի տակ է
Աշխարհ
Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքի կենտրոնից հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում անտառային հրդեհներն են մոլեգնում: Հնարավոր ոչնչացման գոտում է 3 հազար տուն, այդ թվում՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կալվածքը: Այս մասին գրել է The Daily Mirror-ը:
Հրատարակության տվյալներով՝ հունիսի 5-ի կեսօրին հրդեհից արդեն տուժել է երեք մասնավոր առանձնատուն և մի քանի մունիցիպալ շենք: Իշխանությունները հարկադրված են եղել տարհանել երեք բնակելի թաղամաս: Պարտադիր տարհանման հրաման է ստացել շուրջ 600 մարդ, սպառնալիքի տակ հայտնված մնացած քաղաքացիներին խնդրել են կամավոր հեռանալ պոտենցիալ վտանգավոր թաղամասերից:
Ենթադրվում է, որ Լոս Անջելեսի արվարձաններում հրդեհը սկսվել է էլեկտրահաղորդման գծի կտրվելու պատճառով. գծի հենասյուներից մեկին ավտոմեքենա էր բախվել, ինչից հետո այն տապալվել էր: Կայծից բռնկվել էր ներքևում գտնվող չոր խոտը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում