Մոսկվայում «նախապատրաստվող» ահաբեկչության մասին տաքսիստը հայտնել է ոստիկանությանը
Աշխարհ
Մոսկվայում «նախապատրաստվող» ահաբեկչության մասին տաքսիստը հայտնել է ոստիկանությանը: Նշվում է, որ դա քննարկել են իր ուղևորները: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Սոֆյա Խոտինան, գրում է meduza.io-ն:
Ինչպես պատմել է տաքսիստը՝ երկու ուղևորները քննարկել են կայարաններից մեկում ահաբեկչություն կազմակերպելու հնարավորությունը:
Ոստիկանությունը ստուգումների շրջանակում պարզել է ահաբեկչության մասին խոսող ուղևորի ինքնությունը և ձերբակալել նրան իր բնակարանում:
Մամուլի ծառայությունից հայտնել են, որ ձերբակալված ուղևորն ասել է, թե հորինել է պատմությունը և ցանկացել է ընդամենը կատակել տաքսիստի հետ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում