Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը UFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին Երևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել «Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառ «Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքից Հյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում 

Արդյունքում՝ կործանված քաղավիացիա…

Վերլուծական

Ինչպես, հավանաբար, արդեն իսկ տեղյակ եք, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, երկրի վարչապետի համապատասխան հրամանի համաձայն, ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից: Ասում են, թե այս պաշտոնանկությունն ուղիղ կապ ունի երկրում ընթացող կոռուպցիայի դեմ պայքարի հետ ու որոշումը կայացվել է՝ հենց այս պայքարի տրամաբանությունից ելնելով: Գերմանական «Լյուֆթհանզա» ավիաընկերությանն արտոնագիր տրամադրելու հարցում ՔԱԳՎ-ում խոչընդոտներ են ստեղծվել, ու այստեղ ավիաընկերության ներկայացուցիչներից համապատասխան չափի կաշառք են պահանջել, ինչի պատճառով էլ Մովսեսյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:

Ամեն անգամ, երբ ականատես ես լինում այս կամ այն չինովնիկի պաշտոնանկությանը կամ, ասենք, թոշակի գնալուն, ակամայից ցանկություն է առաջանում գոնե մտովի անդրադառնալու այն ժառանգությանը, որ թողնում է պաշտոնյան՝ իրենից հետո: Ոքան էլ ցավալի լինի խոստովանելը, բայց փաստը մնում է փաստ՝ մեր երկրի պետական ապարատում վարվող կադրային քաղաքականությունը վաղուց սպառել է իրեն. մատների վրա կարելի է հաշվել այն պետական պաշտոնյաներին, որոնց պաշտոնանկությունը կամ կամովին տված հրաժարականը ափսոսասանք առաջացրած լինի հանրության շրջանում: Որպես կանոն՝ մեր չինովնիկներն իրենցից հետո թողնում են ավերակված համակարգ, մինչև ականջների ծայրը թալանված գերատեսչություն. Արտյոմ Մովսեսյանի դեպքը, այս առումով, բացառություն չէ:

Ընդհանրապես, երբ փորձում ես հասկանալ, թե ասենք նույն Մովսեսյանի՝ տանսամյակից ավել ձգված պաշոտնավարման գաղտնիքը որը կարող է լինել, անկեղծ ասած, այդպես էլ չես կարողանում ինքդ քեզ համար պարզել. այս մարդն անգամ համապատասխան կրթություն չունի՝ նման պատասխանատու պաշտոն զբաղեցնելու համար: Խնդիրն այս, իրականում, Հայաստանում կրում է համակարգային բնույթ, ու վաղուց սովորական բան է դարձել այն անհասկանալի պրակտիկան, երբ ասենք անասնաբույժը կարող է հավակնել որևիցե երկրում ՀՀ դեսպանի պաշտոնին, իսկ քիմիկոսն էլ նշանակվի իր ոլորտի հետ որևիցե առնչություն չունեցող կարևոր պետական գերատեսչության ղեկավար. արդյունքում՝ ժանգոտած պետական կառավարման մեխանիզմ, վխտացող կոռուպցիա, «բանից բեխաբար» չինովնիկներ…

Բայց, ինչպես հայտնի է, ոչինչ պատահական չի լինում այս աշխարհում, ու այս կամ այն անհասկանալի դեմքերին խիստ կարևոր պաշտոններ վստահելու երևույթը, պարզվում է, այնքան էլ ինքնաբուխ ու անտրամաբանական չէ. նրանցից շատերը, եթե ոչ անխտիր բոլորը, որպես կանոն, սեփական կենսափորձով են ապացուցած լինում քաղաքական իշխանությունների հանդեպ իրենց ունեցած նվիրվածությունն ու թիմի անդավաճան մասնիկ լինելը, որն էլ դառնում է այն հիմնաքարը, որի վրա վեր է խոյանում այդպիսիների կարիերան: Մովսեսյանի աշխատանքային գործունեության ողջ ընթացքն ուսումնասիրելիս բախվում ես հենց վերոհիշյալ երևույթին: Մարդը ժամանակին ճիգ ու ջանք չի խնայել իշխող քաղաքական համակարգի վերաարտադրմանը նպաստելու, ինչի արդյունքում էլ պարգևատրվել է համապատասխան աթոռով՝ իր հետևում թողնելով հմուտ ու բանիմաց մասնագետներին, որոնք, անկասկած, շատ ավելի արդյունավետ կերպով կարող էին իրականացնել իրենց աշխատանքային գործառույթներն ու ողջ համակարգը անկման չհասցնեին:

Անվիճելի է՝ քանի դեռ մենք չենք ձերբազատվել դեռևս խորհրդային անցյալի մնացուկներից, որոնց թվին է պատկանում նաև կուսակցին պարտադիր կերպով ինչ-որ պատասխանատու պաշտոնի նշանակելը, մեզ լավ ապագա չի սպասվում, քանի որ արդյունավետ պետություն կառուցելու համար պետք է առաջնորդվել ոչ թե անձնական ամբիցիաներով ու այլևայլ սուբյեկտիվ գործոններով, այլ՝ բացառապես քաղաքակիրթ աշխարհում կիրառվող չափորոշիչներով. պետք է շեշտադրել նախևառաջ մարդու մասնագիտական կարողությունները և հետո միայն ուշադրություն դարձնել նրա՝ ընտրակեղծարարություններ անելու բացառիկ ընդունակություններին…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Ամենադիտված