Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը UFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին Երևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել «Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառ «Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքից Հյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում 

Կործանման մեխանիկան և ՊԵԿ-ի իրական քաղաքականությունը

Տնտեսություն

Ի պատասխան «Եթե այս վիճակին շուտափույթ վերջ չտրվի, նշանակում է համապատասխան պաշտոնյաները զբաղված են Հայաստանի տնտեսությունը կործանելով» վերտառությամբ մեր հոդվածի, երեկ պարզաբանում ուղարկելով խմբագրություն, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) մասամբ անդրադարձել է նաև մեր մեկ այլ հոդվածում «Ագրոֆիրմա Սևան» ՍՊԸ տնօրեն Աշոտ Մնացականյանի արտահայտած արդարացի դժգոհությանը (պարզաբանման վերաբերյալ մեր նախորդ հրապարակումը:
«Մարտի 4-ին մտա ֆինանսների նախարարություն, առաջին հարկում ընդհանուր բաժնի պես մի տեղ կար, ուր մտա, ասացի' ես ապրանք եմ ստացել, ուզում եմ դիմում տալ, որ այդ ապրանքը գնահատվի, ստանամ,- ասել էր Աշոտ Մնացականյանը:- Ցույց տվեցի ինվոյսը, տեղափոխման փաստաթուղթը: Աշխատողը, որը մի տղա էր, ասաց' գնացեք գրախանութ, դիմում լրացրեք, եկեք այստեղ»:

Ա. Մնացականյանի պնդմամբ, դիմումը լրացնելու համար ինքը գրախանութում սպասել է 30 րոպե ու վճարել 1000 դրամ: Իր պարզաբանման մեջ անդրադառնալով վերոնշյալի առնչությամբ Ա. Մնացականյանի դժգոհությանը, ՊԵԿ-ն այս փաստը չի ժխտել: Ըստ հիշյալ ընկերության տնօրենի, կես ժամ սպասելու և 1000 դրամ վճարելուց հետո գրել, տվել են այն դիմումը, որն ինքն էլ կարող էր գրել, եթե ֆինանսների նախարարությունում դրա համար համապատասխան սեղան լիներ: «Սեղանն էլ դեռ մի կողմ, կանգնած մի կերպ կգրեի, եթե 5 դրամ էլ չարժեցող A4 ձևաչափի մի սովորական, մաքուր թուղթ տային կամ այն դրված լիներ դիմում գրելու ցանկություն ունեցող անձանց համար, ինչպես կադաստրում է»,- ասել էր Ա. Մնացականյանը:

Հրապարակման այդ մասի առնչությամբ պարզաբանման մեջ նշված է, որ «ՀՀ ԿԱ ՊԵԿ վարչական շենքում, քաղաքացիների համար հասանելի ազատ մուտքով ստեղծված է ժամանակակից բոլոր պահանջներին բավարարող սպասարկման կենտրոն, որտեղ ստեղծված են դիմումներ գրելու և ներկայացնելու համար բոլոր անհրաժեշտ պայմանները: Անկասկած, դիմում գրելու ցանկություն հայտնելու պարագայում, յուրաքանչյուր քաղաքացու կտրամադրվեր այդ նպատակով անհրաժեշտ բոլոր միջոցները»: Հետո ի՞նչ, որ կա, գոյություն ունի այդպիսի սպասարկման կենտրոն, եթե նրա տեղը Ա. Մնացականյանին ցույց չի տրվել, դրա փոխարեն, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցը նրան ուղղորդել, ուղարկել է մոտակա խանութ, որպեսզի այնտեղ գրախանութում աշխատողը տնօրենի անունից նախարարությանն ուղղված դիմում գրի, այդ դիմումով նա ետ վերադառնա և դիմումը հանձնի իրենց: Եթե այդպես եղած չլիներ, ապա պետք է մտածենք, որ «Ագրոֆիրմա Սևան» ՍՊԸ տնօրենը կամ անգրագետ, կամ գլխի, հոգեկանի հետ կապված ինչ-որ տարօրինակություն ունեցող անձնավորություն է, քանի որ հեշտ ճանապարհը թողած, նախընտրել է դժվարը' մոտ 50 մետր գնալ, այդքան էլ ետ գալը, գրախանութում կես ժամ կորցնելը, ավելին' 1000 դրամ ավելորդաբար վճարելը, սակայն քանի որ այդպես չէ, Ա. Մնացականյանն էլ թեկուզ 1000 դրամ կորցնելու գումար չուներ, անձամբ ես հավատում եմ իմ զրուցակցին: Առավել ևս, որ նա գրախանութ դիմումի համար եկած միակ անձնավորությունը չի եղել, այնտեղ հերթում մինչ այդ 5-6 հոգի սպասելիս են եղել, ինչը նշանակում է, որ նախարարությունից քաղաքացիներին այնտեղ ուղարկելու, վերջիններիս անունից ՀՀ ֆինանսների նախարարությանը (ներկայիս ՊԵԿ-ին) դիմումներ գրելու վերաբերյալ պետական այդ մարմնի կամ նրա ինչ-որ աշխատակցի և գրախանութի տիրոջ միջև կողմերից մեկի համար շահավետ կամ գուցե երկուսի համար փոխշահավետ պայմանավորվածություն ու պրակտիկա է եղել, մշակված մեխանիզմ, որը, որքան հասկացանք, հիմա էլ կա ու գործում է:

Իր պարզաբանման մեջ ՊԵԿ-ն ավելորդաբար խորհուրդ է տվել. «Պետք է հաշվի առնել այն իրողությունը, որ ՊԵԿ սպասարկման կենտրոնի աշխատակիցները լիազորված չեն և չեն էլ կարող դիմումատուներին խորհրդատվություն մատուցել ներկայացվելիք դիմումների բովանդակության վերաբերյալ»: Ոչ Ա. Մնացականյանը, ոչ էլ ես որևէ տեղ չենք ասել կամ գրել, թե ՊԵԿ սպասարկման կենտրոնի աշխատակիցները պետք է լիազորված լինեն ու կարողանան դիմումատուներին խորհրդատվություն մատուցել ներկայացվելիք դիմումների բովանդակության վերաբերյալ, հետևաբար պարզաբանման այս մասն ավելորդ է:
Իր պարզաբանման մեջ նշելով հիշյալ ՍՊԸ տնօրենի կողմից շեշտադրումները որոշակիորեն աղավաղելու մասին, ՊԵԿ-ն ինքն է որոշակիորեն աղավաղել շեշտադրումները, քանի որ հոդվածում, որի պատասխանն ուղարկել են, ընդհանրապես գոյություն չունի Ա. Մնացականյանի խոսքը, թե «նախարարության աշխատակիցը հայտնել է, որ առկա կարգի համաձայն, դիմումն անհրաժեշտ է հանձնել հասցեատերերին», իսկ մեկ այլ հոդվածում (http://lurer.com/?p=224436&l=am), որում նշված է այդ մասին, նշված է այլ ձևակերպմամբ. նախարարության աշխատակիցը չի՛ ասել, որ դիմումը հասցեատերերին հանձնելը առկա կարգի համաձայն է, Ա. Մնացականյանն է հոդվածագրիս ասել, որ «Իրենց ստեղծած կարգն է այդպիսին», իսկ տնօրենը նշված հետևությանը հանգել է այն պատճառով, որ ֆինանսների նախարարությունից նամակը հասցեատերերին ուղարկելու փոխարեն, տվել են իրեն, որպեսզի ինքը տանի հասցեատերերին:
Ըստ ՊԵԿ-ի պարզաբանման, «սպասարկման կենտրոնի աշխատակիցների կողմից դիմումատուներին (գլխավորապես հենց նրանց խնդրանքով) հաճախ հնարավորություն է ընձեռվում ընտրություն կատարել այլ մարմիններին հասցեագրված գրություններն անձամբ հասցեատիրոջը հասցնելու կամ փոստային ու սուրհանդակային ծառայության միջոցով առաքելու տարբերակների միջև, ինչն արվում է դարձյալ դիմումատուի ժամանակը խնայելու նկատառումից ելնելով»: Հիշյալ ՍՊԸ տնօրենի պնդմամբ, ինքը ոչ գրավոր, ոչ էլ բանավոր կերպով սպասարկման կենտրոնի աշխատակցին չի խնդրել, որ իր գործով տարբեր մարմիններին հասցեագրված գրությունները տան իրեն, ինքն անձամբ տանի, հասցնի նրանց:

ՊԵԿ-ի պարզաբանման մեջ նշված է նաև. «Ինչ վերաբերում է արդարադատության նախարարության մասին նշագրում չլինելու վերաբերյալ պնդումին, ապա պետք է հաշվի առնել, որ համաձայն ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի 07.01.2003թ. թիվ 286.210.04788 գրառման՝ տվյալ մարմնի տառացի անվանումն է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ»: Հետո ի՞նչ, ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքի համաձայն էլ վերոնշյալ կազմակերպությունը ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության ՊՈԱԿ է: Ակնհայտ է ՊԵԿ-ի միտումը' ուշադրությունը բևեռել երկրորդական, երրորդական, նույնիսկ տասներորդական կարևորության փաստերի, ավելի ճիշտ, մանրուքների վրա, փոխանակ պատասխանելու բուն հարցին, թե ապրանքներ ներկրած, փոքր ձեռնարկատիրությամբ զբաղված (այժմ արդեն խորապես հիասթափված Հայաստանում առկա իրավիճակից, դադարեցրել է) Աշոտ Մելքոնյանն ինչո՞ւ է հարկադրված եղել ԱՄՆ-ի մի ֆիրմայից մեր գիտահետազոտական ինստիտուտներից մեկի համար 147 ԱՄՆ դոլարով (մոտ 73 000 դրամով) գնած, մոտ 3 կգ քաշով ապրանքի մաքսազերծման, դրա համար անհրաժեշտ պայման համարված ու դարձված մաքսային միջնորդին (բրոքերին) դիմելու, ապրանքի տեխնիկական վիճակի, օգտագործման պիտանելիության և շուկայական արժեքի գնահատման վերաբերյալ փորձագիտական եզրակացություն ստանալու համար վճարել, ընդհանուր առմամբ, ավելի քան 87 000 դրամ: ՊԵԿ-ը որ իրեն մեջտեղից ճղի էլ, փաստը սա է: Արտերկրից նման գնով գնված հին, օրինակ, 25 տարվա ապրանքի մաքսազերծման ոլորաններով անցնելու, մաքսազերծման և բեռնային համալիրից ստանալու համար փոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող այլ անձինք ևս հարկադրված են նման և ավելի մեծ գումարներ վճարել, ինչը նշանակում է Հայաստանում խեղդել փոքր, իսկ որոշ դեպքերում նաև միջին ձեռնարկատիրությունը, արգելակել մեր տնտեսության զարգացումը, եթե, իհարկե, չասենք վերջնարդյունքում կործանել տնտեսությունը: Սրանք հարցեր և իրողություններ են, որոնցով, կարծում ենք, առաջին հերթին պետք է մտահոգվեն ՀՀ վարչապետը և նախագահը:

ՊԵԿ-ի պարզաբանման մեջ նշված է նաև. «Միաժամանակ հայտնում ենք, որ ՊԵԿ-ի կողմից «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների գործողությունների, այդ թվում քաղաքացուն տրված ցուցումների վերաբերյալ պարզաբանումներ տրվել չեն կարող»: Իսկ որևէ մեկը ՊԵԿ-ից դրանց վերաբերյալ պարզաբանումներ խնդրել կամ պահանջե՞լ է: Իհարկե՛ ոչ, հետևաբար ինչո՞ւ են այս մասին ավելորդաբար գրել պարզաբանման մեջ, իրենց վերաբերվող հարցերին պատասխանելու փոխարեն:
«Ինչ վերաբերում է հրապարակման այն մասին, ըստ որի, ներկրված ապրանքը գնահատելու համար Ա.Մնացականյանին և հրավիրված փորձագետին թույլ չեն տվել մուտք գործել օդանավակայանի պահեստ, հայտնում ենք, որ այս և հաջորդիվ բերված նույնաբովանդակ պարբերությունների, մասնավորապես բեռնային համալիրի տարածք մուտք գործելու, բեռնային համալիրին վճարման ենթակա գումարների, մաքսային ներկայացուցչին կամ փորձագիտական կենտրոնին վճարվելիք գումարների վերաբերյալ ՊԵԿ-ը պարզաբանումներ տալ և պատասխանատվություն կրել չի կարող, քանի որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի բեռնային համալիրում հսկողությունն իրականացվում է նշված կազմակերպության համապատասխան ծառայության կողմից, որը ենթակա չէ ՊԵԿ-ին, իսկ փորձագիտական կենտրոնն ու մաքսային ներկայացուցիչն էլ վարում են ինքնուրույն գնային քաղաքականություն»,- նշված է ՊԵԿ-ի պարզաբանման մեջ:

Այո, մաքսային ներկայացուցչին կամ փորձագիտական կենտրոնին վճարվելիք գումարների վերաբերյալ ՊԵԿ-ը պարզաբանումներ տալ և պատասխանատվություն կրել չի կարող (ոչ ոք չի էլ գրել, թե նրանց վճարվելիք գումարների չափերի որոշման համար ՊԵԿ-ը պետք է պարզաբանումներ տա և պատասխանատվություն կրի): Սակայն ՊԵԿ-ը պե՛տք է պարզաբանումներ տա և պատասխանատվություն կրի, որ ապրանք ներկրած ձեռնարկատերն իր աշխատակիցների ուղղորդմամբ ստիպված է լինում դիմել ՀՀ մաքսային օրենսգրքի 10-րդ գլխով ու մասնավորապես 68-րդ հոդվածով նախատեսված մաքսային միջնորդին և օգտվել նրա վճարովի ծառայությունից: Պե՛տք է պարզանումներ տա ու պատասխանատվություն կրի, որ հիշյալ ապրանքի մաքսազերծումն անհնար է համարվել առանց «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին դիմելու և վերջինիս կողմից ապրանքի տեխնիկական վիճակի, օգտագործման պիտանելիության և շուկայական արժեքի գնահատման վերաբերյալ փորձագիտական եզրակացություն տալու: Պե՛տք է պարզաբանումներ տա և պատասխանատվություն կրի, որ իր աշխատակիցների գործողությունների և ՀՀ մաքսային օրենսգրքի համապատասխան դրույթների արդյունքում ստեղծված «կարուսելի» հետևանքով ձեռնարկատերը ժամանակին (2 օրում) չի կարողացել մաքսազերծել, ստանալ իր ապրանքը և 6000 դրամ էլ ստիպված է եղել ավելորդաբար վճարել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի բեռնային համալիրին:

Ի վերջո, ըստ ՊԵԿ-ի պարզաբանման, «Օրենսդրական այս կամ այն կարգավորումների առկայության նպատակահարմարության վերաբերյալ դիտողություններին արձագանքելը նույնպես դուրս է ՊԵԿ լիազորությունների շրջանակից»: Պնդում ենք' դուրս չէ, այլ խնդիր է, որ ՊԵԿ-ը չի ցանկանում բարեփոխել այդ օրենսդրությունը, այդ ուղղությամբ քայլ անել կամ քայլ անելու խոստում տալ, որովհետև դա չի բխում իր և յուրայինների նեղ շահերից:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Ամենադիտված