Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում 

Եթե առաջին հերթին վերացնեն ահռելի կոռուպցիան, ահավոր անարդարությունը և անօրինությունը, հարցերը բռնությամբ լուծելու մտայնություն չի լինի

Վերլուծական

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ իր նստավայրում, ինչպես արդեն հայտնի է, հանդիպում է ունեցել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ և հանդես եկել ելույթով: Ցավոք, հերթական անգամ կասկածներ ու, մեղմ ասած, մտահոգություններ են առաջանում, որ նախագահի ելույթները չեն նախապատրաստվում, իսկ եթե նախապատրաստված լինելով հանդերձ ունեն արդեն հայտնի բովանդակությունը, ապա դրա համար իմ և այլոց հիասթափությունը շատ ավելի մեծ է…
«Երեկ վերջապես հանգուցալուծվեց ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինյալների խմբի կատարած հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը»,- սկսելով իր ելույթը, ասել է ՀՀ նախագահը:
Թե ստեղծված իրավիճակը որտե՞ղ է հանգուցալուծվել, նախագահը չի ասել, բայց թերևս բոլորին էլ պարզ է, որ հանգուցալուծվել է միայն ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում ու մերձակայքում: Իսկ հիշյալ հարձակման հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակը բոլորովին էլ չի հանգուցալուծվել, եթե, իհարկե, այդ հանգուցալուծումը չհամարենք ցույցերին և երթերին մասնակցող մարդկանց թվաքանակի նվազումը (այսօր նվազել են, բայց եթե իշխանությունները, Աստված մի արասցե, կատարվածից պատշաճ հետևություններ չարեցին, ապա վաղը, մյուս օրը /սա չընկալեք բառացի/ անկասկած կշատանան նորից, շատ ավելի կշատանան):
Այն տպավորությունն է, թե նախագահը կատարվածը համարում է ահաբեկչություն, ինչպես անցյալ օրերին վարվեցին քաղաքական գործիչներից և իրավապահ մարմինների աշխատակիցներից ոմանք:

«Իշխանությունները կգան ու կգնան, ահաբեկչության խրախուսումը քաղցկեղի պես կմնա ու կտարածվի, կոչնչացնի մեր ժողովրդի կողմից ստեղծած ամեն ինչ,- իր ելույթում ասել է նախագահը:- Սրանից սարսափել է պետք, սա հիմնովին արմատախիլ անել է պետք: Տիկնա՛յք և պարոնա՛յք, սիրելի՛ երիտասարդներ, ահաբեկչությունը խրախուսելը մահացու մեղք է: Որևէ պատճառով, անգամ ամենահիմնավոր պատճառով, հեռու՛ մնացեք այդ սարսափից: Ո՛չ ասեք ահաբեկչությանը և դրա ցանկացած դրսևորմանը, որտեղ էլ որ այն տեղի ունենա»:


Միայն այս մի քանի նախադասության մեջ նախագահը երեք անգամ կրկնել է «ահաբեկչություն» բառը, իսկ քիչ հետո նշել, որ զինյալներն ընդգծված ահաբեկչական ձեռագրով են գործել: Եթե կատարվածն ահաբեկչություն է, ապա կատարողները, բնականաբար, ահաբեկիչներ են: Այս դեպքում չեմ հասկանում՝ նա կամ նրա ելույթը նախապատրաստած անձը (անձինք) չե՞ն ընթերցում նույն օրն ավելի վաղ հրապարակված ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական հաղորդագրությունը, որից ակնհայտ է, որ ԱԱԾ-ն հիշյալ գնդի տարածքը և շինությունները գրաված անձանցից որևէ մեկին ահաբեկչության մեղադրանք չի ներկայացրել և առաջիկայում էլ չի տեսնում այդպիսի մեղադրանք ներկայացնելու հեռանկար: Հակառակ պարագայում՝ իր հաղորդագրության մեջ չէր նշի, որ «օգոստոսի 1-ին ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը գրավոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նշված քրեական գործը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածով նախատեսված քննչական ենթակայության կանոններին համապատասխան, նախաքննության մեկ այլ մարմնին հանձնելու վերաբերյալ» (ընդգծեմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածով նախատեսված հանցագործության /«Ահաբեկչությունը»/ վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները):

Իր ելույթում նախագահը իրավապահ մարմինների ներկայացուցիչների աշխատանքը գնահատելով գրագետ, շնորհակալություն է հայտնել նրանց այդ աշխատանքի համար և նրա, որ ձեռնարկել են բոլոր հնարավոր միջոցները մարդկային կորուստներից խուսափելու համար: Այս գնահատականին կարելի է լիովին համամիտ լինել և միանալ նրա շնորհակալությանը' «Սասնա ծռեր» խմբավորման անդամների նկատմամբ իրավապահների կատարած գործողությունների առումով, քանզի խմբավորման շարքերը նոսրացնելու, նրան թուլացնելու գործողությունները իրավապահները կարողացան կատարել առանց «Սասնա ծռեր»-ի անդամներից որևէ մեկին սպանելու:


Նախագահի գնահատականը, ցավոք, միայն մասամբ կարելի է կիսել, եթե նկատի ունենանք, որ իրավապահների գրագետ աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի, հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկելու պարագայում ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը և ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանը չէին զոհվի: Մասնավորապես, ինչպես արդեն հայտնի է, Արթուր Վանոյանը զոհվել է հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքի գրավումից անմիջապես հետո «Սասնա ծռեր»-ի զինյալների հետ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով: Մինչդեռ իմանալով, որ նշված խմբավորման անդամները զինված են, առանց նախապես իմանալու խմբի անդամների քանակը, նրանց զինվածության մակարդակը, առանց նախապես համապատասխան գործողությունների պլան մշակելու, չնախատեսելով, որ նրանց ուղղությամբ կրակելը հանգեցնելու է հուժկու պատասխանի կամ դիմադրության, նրանց ուղղությամբ կրակելը սխալ էր:


Եթե կրակոցն իսկապես «Սասնա ծռեր»-ից է եղել (դա դեռ պարզվելու է նախաքննությամբ), ապա չէր զոհվի նաև Յուրի Տեփանոսյանը, եթե ավտոբուսը, որում գտնվել է նա, կայանված չլիներ ՊՊԾ գնդի որևէ շենքից կրակի հասանելիության գոտում:
«Սառնասրտությունը և մեծահոգությունը պրոֆեսիոնալիզմի և սեփական ուժի գիտակցման ցուցիչներն են,- նկատի ունենալով իրավապահների ներկայացուցիչներին, ասել է նախագահը:- Դուք դրանք լիովին ցույց տվեցիք»:


Նախագահի այս գնահատականին նույնպես կարելի է միայն մասնակիորեն համաձայնել: Պարոն Սարգսյանը միանգամայն իրավացի է, եթե խոսքը վերաբերում է «Սասնա ծռեր»-ի նկատմամբ իրավապահների վերաբերմունքին, և բոլորովին իրավացի չէ, եթե նկատի ունենանք խաղաղ քաղաքացիների, Սարի թաղի բնակիչների և, հատկապես, իրենց մասնագիտական օրինական գործունեությամբ զբաղված, իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանների «սառնասրտությունը և մեծահոգությունը»: Ինչպես անցյալ տարվա, այնպես էլ այս տարվա հուլիսին լրագրողների նկատմամբ նրանց կատարած տարաբնույթ հանցագործությունները հենց պրոֆեսիոնալիզմի բացակայության և ոչ թե սեփական ուժի, այլ անպատժելիության գիտակցման ցուցիչներն են:


Ներողություն խնդրելով լրագրողներից հուլիսի 29-ի, լույս 30-ի գիշերվա դեպքերի համար, ու նշելով, որ սա իրենց ամենաէական բացթողումն էր այս օրերի ընթացքում, նախագահը հավաստել է, որ բոլոր հետևություններն արվելու են: Սակայն բոլոր հետևություններն անելու խոստումը դեռ լրագրողների նկատմամբ տարաբնույթ հանցագործություններ կատարած սանձարձակ բոլոր ոստիկանների պատժի անխուսափելիության, նրանց ետևում հնարավոր կազմակերպչի կամ հրաման տվողի հայտնաբերման և պատասխանատվության կանչելու խոստում չէ: Դա նախագահի ելույթում բացակայում է: Նախագահը լրագրողներին խնդրել է մոռանալ այդ դեպքերի մասին: Բայց ինչո՞ւ և ինչպե՞ս մոռանալ… Առաջի՞ն դեպքն է, որ հնարավոր լինի ներել ու մոռանալ: Միայն վերջին մեկ տարում հուլիսի 29-ի, լույս 30-ի գիշերը կատարվածն արդեն երրորդ դեպքն է: Լրագրողների նկատմամբ այս ընթացքում հանցագործություններ կատարած ոստիկաններից մինչև այժմ պաշտոնապես ո՞վ է բացահայտվել, ո՞ւմ է մեղադրանք առաջադրվել, ո՞վ է կանգնել դատարանի առաջ ու դատապարտվել… ՀՀ նախագահը վստահություն է հայտնել, որ այլևս նման բան չի կրկնվելու, բայց հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում առկա մի շարք հանգամանքներ, իրողություններ, ես նրա վստահությունը բնավ չեմ կիսում:


Ըստ պարոն Սարգսյանի, զինյալներն իրենց մտադրությունները թաքցրել են հայրենասիրական և սոցիալական արդարության կոչերի ներքո, սակայն անձամբ ես նրանց կոչերի մի մասն անընդունելի համարելով հանդերձ, չեմ կարծում, թե, օրինակ, Արայիկ Խանդոյանը, Պավլիկ Մանուկյանը հանդես են եկել կեղծ կոչերով և ունեցել են բոլորովին այլ նպատակներ: Նրանք իրենց մտադրությունները չեն թաքցրել, հրապարակավ արտահայտել են:
«Եկել է եզրակացություններ կատարելու ժամանակը,- ասել է նախագահը:- Այս իրադարձությունների ամբողջական վերլուծությունը դեռ երկար ժամանակ կպահանջի։ Սակայն մի բան ակնհայտ է. ներհայաստանյան հասարակական և քաղաքական կյանքում անհրաժեշտ է արագացնել արմատական փոփոխությունների գործընթացը։ Առաջին հերթին իսպառ պետք է վերացնենք բռնությամբ հարցեր լուծելու աղետալի մտայնության գոյությունն իսկ: Մենք այլևս իրավունք չունենք հանդուրժելու զենքով հարցեր լուծելու որևէ միտում անգամ. հաջորդը կարող է կործանարար լինել մեր երկրի համար»:


Իսկ ի՞նչ է՝ եզրակացություններ կատարելու ժամանակը նո՞ր է եկել կամ նո՞ր եկավ… Անպայման պետք է այս ողբերգությունը լիներ, երկիրը խայտառակվեր ու մեծ վնաս կրեր, նո՞ր գար եզրակացություններ կատարելու ժամանակը: Իմ համոզմամբ, եզրակացություններ կատարելու ժամանակն այս տարվա ապրիլյան պատերազմից հետո է եկել, ավելի ճիշտ, դրանից էլ շատ ավելի վաղ: Համապատասխան պաշտոնյաները՝ նախագահից սկսած, ավա՜ղ, չկատարեցին այդ եզրակացությունները:


Ինչ վերաբերում է «առաջին հերթին»-ին, ապա նախագահը և նրա քաղաքական թիմը թող առաջին հերթին վերացնեն մեր երկրում առկա ահռելի կոռուպցիան, ահավոր անարդարությունը և անօրինությունը, մի առիթով իր բնորոշմամբ՝ գաղջ մթնոլորտը: Դրանից հետո բռնությամբ պետական մակարդակի (կենցաղային մակարդակի հարցերը բռնությամբ լուծելու մտայնությունը միշտ եղել է ու կլինի, քանզի աշխարհում երևի չկա որևէ երկիր, որտեղ չլինեն հանցագործներ) հարցեր լուծելու աղետալի մտայնությունը վերացնելու անհրաժեշտություն չի լինի, որովհետև պարզապես չի լինի այդ մտայնությունը: Հակառակ պարագայում` ցանկացած մեկին ու ցանկացած միջոցով անհնարին կլինի պայքարել այդ մտայնության գոյության դեմ՝ անկախ նրանից, որ այդ մտայնությունը կարող ենք համարել սխալ և երկրի համար աղետալի: Այդ պայքարը կլինի հողմաղացների դեմ պայքար, այսպիսի և ավելի մասշտաբային, ավելի լուրջ հետևանքներով դեպքերից խուսափելը կլինի անհնար: Ես չեմ կարող իմ խղճի հետ հանգիստ ապրել՝ այս մասին ժամանակին չզգուշացնելով նախագահին ու նրա շրջապատին:
Մի կարևոր նկատառում էլ՝ գրեթե ողջ ժողովրդին հուզող խնդիրները լուծելու համար քաղաքացիները պետք է ունենան իրական այլընտրանք, որը չունեն:


Անդրադառնալով հիմա հնչող քննադատությանը, մեր ժողովրդի մի հատվածի մտահոգություններին, նախագահը ասել է.
«Այո՛, Հայաստանի իշխանությունները կատարյալ չեն: Այո՛, Հայաստանում շատ թերի հարցեր և բարդ խնդիրներ կան: Մեր նպատակը դրանց լուծումներն արագացնելն է:
Այս փուլում մեր նպատակը նաև ազգային համաձայնության իշխանություն ձևավորելն է, որտեղ լուծումների իրականացումը կլինի լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներքո: Սահմանադրական բարեփոխումները հենց դրա մասին էին, հենց այդպիսի իշխանություն ձևավորելու հիմքն է դրվել այդ բարեփոխումներով: Ազգային համաձայնության կառավարությունն իրեն չգտած ինչ-որ մեկի՝ դեպի աթոռ սողոսկելու մասին չէ, այն քաղաքական պատասխանատվության հնարավորինս լայն տեղաբաշխման և կիսելու մասին է, ինչի ինստիտուցիոնալ ողջ հենքը մենք արդեն ապահովել ենք: Վստահաբար պնդում եմ, որ ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն»:


Այն, որ Հայաստանի իշխանությունները կատարյալ չեն, Հայաստանում շատ թերի հարցեր և բարդ խնդիրներ կան, բոլորովին էլ նորություն չէ: Ավելին. աշխարհի ոչ մի պետության իշխանություններն էլ կատարյալ չեն, բոլոր երկրներում էլ շատ թերի հարցեր և բարդ խնդիրներ կան: Սակայն, Հայաստանում եղած համակարգային ու քաղաքական կոռուպցիայի, մյուս այլանդակությունների համար այս ձևակերպումները շատ մեղմ բնորոշումներ են: Բացի այդ, այսօր շատ մարդիկ, մեղմ ասած, թերհավատ են, թե այն կադրերով և այն քաղաքական թիմով, որոնց վրա հենվում է նախագահը, հնարավոր է լինելու երկրին անհրաժեշտ փոփոխություններն իրականացնել, առավել ևս՝ արագ: Չե՛ն հավատում, որ այսօրվա իշխանության նպատակն իսկապես ազգային համաձայնության իշխանություն ձևավորելն է և առաջիկայում ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն: Տա Աստված նրանք սխալվեն, ես էլ՝ նրանց հետ, այդ առումով նախագահի ասածը դառնա իրականություն, անձամբ ես նրանից ներողություն խնդրեմ, շնորհավորեմ նրան ու բոլորիս:

 

Արթուր Հովհաննիսյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ամենադիտված