Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին 

Ամեն բան, դեռևս, առջևում է…

Վերլուծական

Այն, որ ցանկացած պետության գոյության ու նորմալ կենսագործունեության թիվ մեկ երաշխիքներից մեկը կայացած արդարադատական համակարգ ունենալն է, վաղուց հայտնի ճշմարտություն է. արդարադատությունը, եթե կուզեք, այն հիմնական ատրիբուտն է, որի վրա հիմնվում է «պետություն» կոչվածն ու խարսխվում ցանկացած սոցիում: Հայտնի է, սակայն, որ մեր երկրում, պայմանավորված մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով, մշտապես համարվել է, որ արդարադատության համակարգն այն խոցելի օղակներից մեկն է, որում շատ անելիքներ կան՝ հասնելու այն իդեալին, որով բնորոշվում է հասկացությունն ինքնին:

Անհերքելի ճշմարտություն է նաև այն, որ պետական համակարգերի անխափան ու ճիշտ գործունեության հարցում խիստ վճռորոշ են այն կադրերի մարդկային ու մասնագիտական որակները, որոնց պատասխանատվությանն են հանձնված պետության համար կենսական նշանակություն ունեցող օղակների կառավարումը. Հայաստանի դատախազությունն, անկասկած, այդ կարևորագույն օղակներից մեկն է:

Չնայած Հայաստանում սովորաբար ընդունված է կարծել, թե արդարադատության համակարգն ամենախոցելիներից է, սակայն պետք է նշել, որ դրա զարգացման ու իրական առաջընթացի ուղղությամբ հատկապես վերջին տարիներին բավական շատ բան է արվել, ու գրեթե բոլոր ժամանակներում էլ համակարգի համար պատասխանատու պաշտոնյաները ջանացել են վերացնել այն հիմնական խնդիրներն ու բացթողումները, որոնք կարող էին խաթարել համակարգի ընդհանուր պատկերը:

Երբ 2013-ին Գևորգ Կոստանյանը նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում՝ բոլորին պարզ դարձավ՝ այս երիտասարդ իրավաբանը ոչ միայն շարունակողն է լինելու այն լավագույն ավանդույթների, որ արմատավորվել էին արդարադատության ոլորտում դեռևս իրենից առաջ, այլև նոր շունչ ու խոսք է բերելու համակարգ՝ այն է՛լ ավելի մոտեցնելու քաղաքակիրթ երկրներում հաստատված ստանդարտներին. ժամանակն ապացուցեց ասվածի ճշմարտացիությունը:

Անցած լինելով ծառայողական բոլոր էտապներով, ունենալով փայլուն կրթություն, հսկայական գիտելիքներ ու վարժ տիրապետելով աշխատանքային հմտություններին՝ Կոստանյանին, իր սկզբունքայնության ու բացառիկ գրագիտության շնորհիվ, հաջողվեց հայաստանյան արդարադատության համակարգը բարձրացնել մի նոր, ավելի բարձր մակարդակի՝ փաստելով, որ հենց երիտասարդ սերնդի փայլուն ներկայացուցիչների շնորհիվ է, որ հնարավոր է լինելու Հայաստանի զարգացումը շատ ավելի հաստատուն ու անշրջելի դարձնել:

Մշտապես ուշադրության կենտրոնում պահելով երկրում մարդու իրավունքների խնդիրը՝ նա համակարգն ավելի մոտեցրեց հասարակությանը, հատկապես կարևորելով դրա կայացումն ինքնին, որը չպետք է կախված լիներ բացառապես անձերի քմահաճույքից:

Ինչ վերաբերում է կոնկրետ դատական համակրգին, ապա պետք է ասել, որ Կոստանյանը շարունակ հանդես է եկել դրա արմատական բարեփոխման օգտին՝ առաջնային համարելով երկրում երկաստիճան դատական համակարգի ներդրումը, վստահ լինելով, որ ներկայիս եռաստիճան համակարգը չի կարողանում լուծել իր առջև ծառացած խնդիրներն ու լիովին բավարարել հասարակական պահանջմունքները:

Ւնչ խոսք, կարծել, թե Կոստանյանի հրաժարականը դառնալու է այն վերջնակետը, որով կանգ է առնելու նրա աշխատանքային գործունեությունը, սխալ կլիներ, քանի որ նա դեռևս շատ անելիքներ ու կյանքի կոչելու ծրագրեր ունի և, ամենակարևորը, ունի այդ ամենի համար անհրաժեշտը պոտենցյալ. մի բան, որ հաճախ չես հանդիպի մեր պետական կառավարման համակարգում. այս առումով՝ Կոստանյանը կարող էր փայլուն օրինակ դառնալ բազում չինովնիկների համար, որոնց մի զգալի մասի օգտակար գործողության գործակիցն, ինչպես հայտնի է, գրեթե զրոյական է:

Պարզ է մեկ բան՝ սահուն ու խելամիտ սերնդափոխությունը Հայաստանում այլևս օրախնդիր է դարձել: Պետք է նշել, սակայն, որ որքան էլ առանձին անհատներ փայլեն իրենց անձնական որակներով ու ցույց տված գերազանց արդյունքներով, միայնակ նրանք ոչինչ չեն կարող անել, ու երկրում էական բարեփոխումների հասնելն անիրական կլինի. հարկավոր է այդ ամենը դնել կոլեկտիվ, թիմային հիմքերի վրա ու արհեստական խոչընդոտներ չհարուցել երիտասարդ, բանիմաց ու, ամենակարևորը՝ մաքուր կադրերի առաջ. նրանց մեջ է երկրի ապագան, այն Հայաստանի, որ վաղն է գալու:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով
Ամենադիտված