Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

«Մաղարիչ»` Պուտինին…

Վերլուծական

Հանրահայտ ու անհերքելի իրողություն է այն, որ, որքան էլ կարող է մարազմատիկ հնչել, Հայաստանի թե՛ էներգետիկ, թե՛ տնտեսական ռեսուրսների գրեթե 100%-ը Հայաստանի Հանրապետության սեփականությունը չեն հանդիսանում:

Համաձայնե՛ք, աշխարհում հազիվ թե գտնվի ևս մեկ նմանատիպ երկիր, որ նույնքան կախյալ վիճակում գտնվի մեկ այլ պետությունից (թեկուզ այդ պետությունը «ռազմավարական դաշնակից» կոչվի), որքան ներկայիս Հայաստանն է. չկա գեթ մի ոլորտ, չնչին բացառություններով թերևս, որ 100%-ով պատկանի Հայաստանի կառավարությանը:

Բանից պարզվում է, սակայն, որ Աբրահամյանի կառավարությունը որոշել է է՛լ ավելի հեռուն գնալ ու այս սուղ պայմաններում, երբ մարդիկ «հացին կակա են ասում», ոչ միայն կլորիկ գումար հատկացնել ասենք հայ-ռուսական բարեկամության թանգարանի վերակառուցման նախագծային աշխատանքի համար' 17,5 մլն դրամի չափով, այլև վերջնականապես հանձնվել ռուսներին. Աբրահամյանի կառավարության որոշմամբ' «Երևան ՋԷԿ»-ի' «Գազպրոմ Արմենիային» ունեցած պարտքի դիմաց այդ ընկերությանը այսուհետ նախատեսում է փոխանցել տեղային նշանակության գազային խողովակաշարերը, որն, ի դեպ, ժամանակին կառուցվել է Համաշխարհային բանկի վարկով:

Այնպես որ, Հայաստանի էներգետիկայի նախարարությանը պատկանող 10,7 միլիարդ դրամ արժողությամբ գազային խողովակաշարերը այսուհետ կդառնան «Գազպրոմ Արմենիա» ընկերության սեփականությունը:

Ինչպիսին էլ լինի նման մարազմատիկ որոշման հիմնավորումը (կառավարությունն, այսպես թե այնպես, մի «հիմնավոր» պատճառաբանություն կգտնի), փաստը մնում է փաստ, որ Հայաստանը մաս առ մաս ու աստիճանական վաճառքի հանելու' ոմանց գաղտնի ծրագիրն աչքներիս առաջ իրականություն է դառնում, ու տպավորություն է, թե շուտով, երբ այլևս ոչինչ չենք ունենա տալու ու կկորցնենք կոմերցիոն հետաքրքրությունը ռուսների համար, հիմա էլ ստիպված ենք լինելու վաճառքի հանել ՀՀ տարածքներն, իհարկե՝ կրկին մաս-մաս. ասենք 2018-ից մինչև 2025 թթ. ընկած հատվածում Շիրակն ու Գեղարքունիքը, 2026-ից մինչև 2050 թվականն էլ' ՀՀ մնացյալ մարզերը:

Ու այսպես, ոտքներս փռած աղի պես կապրենք' ինքներս մեզ ներշնչելով, թե ազատ ու անկախ հայրենիք ունենք' հզոր ու ամուր պետականությամբ…

Բայց այս ողջ պատմությունից միայն մեկ խելամիտ եզրակացության կարելի է գալ. երևում է' Մոսկվայի հանդիպմանը ինչ-որ հայանպաստ բան, այնուամենայնիվ, հաջողվել է Պուտինից պոկել, ու հիմա հովիկ Աբրահամյանը չգիտի' ինչ մաղարիչ անի Պուտինին, որ կարողանան մարդու լավության տակիս դուրս գալ:

Իսկ թե որոնք են այն հիմքերը, որ Հովիկ Աբրահամյանին թույլ են տալիս ենթադրելու, որ ինչ-որ ձեռքբերում մեզ, այնուամենայնիվ, հաջողվեց այդ հանդիպումից ունենալ, մնում է միայն կռահել, քանի որ ինչպես հայտնի է, արցախյան բանակցությունները պատված են գաղտնիության քողով, ու միայն ընտրյալներին է հասանելի այն պլանը, որ Ռուսաստանը փորձում է իրագործել Անդրկովկասում. ենթադրելի է, որ ընտրյալներից մեկն էլ, ի դժբախտություն մեզ, Հովիկ Աբրահամյանն է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված