Ազատության հրապարակում հանրահավաքն ավարտվեց առանց երթ (ուղիղ միացում)
Հասարակություն
22:00
Ազատության հրապարակում հանրահավաքն ավարտվեց վաղը կրկին հավաքվելու պայմանով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, Ալեք Ենիգոմշյանը հայտարարել էր, որ «Սասնա ծռերին» աջակցության համակարգող խոհուրդը վերակազմավորվել է և վաղվանից սկսելու է գործել ավելի կազմակերպված, հստակ ծրագրերով։
20:44
Ազատության հրապարակում հարթակ բարձրացավ Հիմնադիր խորհրդարանի» անդամ, օրերս կալանքից ազատված Ալեք Ենիգոմշյանը:
«Մեր պահանջները, հայ ժողովրդի պահանջները նույնն են. Սերժ Սարգսյանի հրաժարական, վստահության կառավարության ձևավորում, որը պետք է կառավարի և լեգիտիմություն կստանա մինչև մեր երկրում տիրող քաղաքական դաշտը կմաքրի և ժողովուրդը ազատ ու արդար ընտրություններով կընտրեն իրենց նախագահին և խորհրդարանը, երկրի ղեկավարությանը»- իր խոսքում նշեց Ալեք Ենիգոմշյանը:
Նա նաև հավելեց, որ վաղվանից հանդես կգան ավելի հստակ ծրագրերով և առաջարկություններով:
20:00
Ազատության հրապարակում մեկնարկեց ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի անդամների կազմակերպված հանրահավաքը: Այս պահին Ազատության հրապարակում են նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը: Սպասվում է, որ գալու է նաև «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:
Ուղիղ եթերը՝ 1in.am–ի և Ազատություն ռ/կ–ի


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ