«Սասնա ծռեր» խմբի անդամներից Սեդրակ Նազարյանին մեղադրանք առաջադրվեց, նա հրաժարվել է ցուցմունք տալ. պաշտպան
Հասարակություն
«Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի նկատմամբ, ով հրազենային վնասվածքի հետևանքով բուժում էր ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը:
Երվանդ Վարոսյանը նաև տեղեկացրել է. «Ս.Նազարյանը հայտարարել է, որ մեղադրանքն իրեն պարզ չէ, հրաժարվել է ցուցմունք տալ ու հարցերին պատասխանել, քանի որ 12 օր ապօրինի զրկվել է ազատությունից և արտաքին աշխարհի հետ որևէ կապից, մինչ օրս չի ճանաչվել տուժող և իր նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում։
Ներկա պահին Ս.Նազարյանին տեղափոխում են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան' նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նախաքննական մարմնի միջնորդության քննարկման դատական նիստին»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ