ՎԱԶ-ին բախված ՈՒԱԶ-ի վարորդը հոսպիտալացվել է
Հասարակություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 12-ին, ժամը 11.30-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ բախվել են ՈՒԱԶ մակնիշի ՊՆ0980Մ (վարորդ' Ս. Ա., ծնվ. 1976թ.) և ՎԱԶ-2109 մակնիշի 06SO510 (վարորդ' Ա. Գ., ծնվ. 1989թ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը Ս.Ապրեսյանը հոսպիտալացվել Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ