«Հայկական ժամանակ». Հանրային խորհուրդը վարձակալության համար տարեկան ստանում է 31 միլիոն 165 հազար դրամ
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ-ը գրում է. «Վազգեն Մանուկյանի գլխավորած Հանրային խորհուրդը, որը ստեղծվել է 2008 թվականին, միայն տարածքի վարձակալության համար նախագահական նստավայրից յուրաքանչյուր տարի ստանում է 31 միլիոն 165 հազար դրամ կամ 65 հազար դոլար։
Խորհուրդը գտնվում է Հանրապետության հրապարակի շրջակայքում՝ «Էրեբունի պլազա» հյուրանոցի 6-րդ հարկում և զբաղեցնում է 236 քմ տարածք գրավող երեք սենյակներ։ Հիշեցնենք, որ Հանրային խորհուրդն ընդհանրապես ֆինանսավորվում է նախագահականից, և խորհրդի աշխատակազմը յուրաքանչյուր ամիս իր աշխատավարձը հենց նախագահականից էլ ստանում է։ Հետաքրքիր է, որ պետական կառավարման այսքան շենքերի դեպքում իշխանությունները 3 սենյակ չեն կարողացել տրամադրել Հանրային խորհրդին, որին այսքան վարձակալության գումար են հատկացնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից