Իտալացի գիտնականներն ութոտնուկ-ռոբոտ են ստեղծել
Աշխարհ
Պիզայի Սուրբ Աննայի համալսարանի իտալացի գիտնականները մշակել են փափկամարմին ութոտնուկ-ռոբոտ, որի միջոցով կարելի կլինի հետազոտել ստորջրյա աշխարհը, ներթափանցել կիրճեր, ինչպես նաեւ այն օգտագործել վիրաբուժության բնագավառում:
Գիտնականների կողմից ստեղծված ռոբոտի նախատիպը մշակվել է տակավին 2009 թվականին գործարկված նախագծի շրջանակներում եւ այս տարվա սկզբին փորձարկումներ Է անցել Միջերկրական ծովում:
Ռոբոտը հանդերձված Է չորս փափուկ էլաստիկ շոշափուկներով, որոնց օգնությամբ այն կարող Է լողալ, շարժվել քարքարոտ կամ ավազոտ հատակով, ինչպես նաեւ բռնել առարկաներ՝ նմանակելով իսկական ութոտնուկի շարժումները:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում