ԼՂ հայրենակիցների անձնագրերում պետք է նշենք ծննդավայրը, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի. Նիկոլ Փաշինյան Մոսկվայում կալանավորվել է գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը Տիեզերքի խորքում հայտնաբերվել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարը Մեկ շաբաթից կայցելեմ Մոսկվա՝ լուծումներ գտնելու երկկողմ ձևաչափով. Փաշինյան ԱՄՆ տնտեսության աճը գերազանցել է սպասումները, սակայն գնաճը մնում է բարձր Մենք մեր շահերն ավելի շատ ենք հարգում, քան Ռուսաստանինը. Փաշինյան Համբարձումյանին ազատազրկելու դեպքում էլ «Կառուցող» դաշինքը կմասնակցի ընտրություններին. պաշտպան Աշխարհաքաղաքական լարվածության նոր զարգացումներ. Ադրբեջանցիներ կայցելեն Հայաստան Մերձավոր Արևելքի լարվածության ֆոնին նավթի գները շարունակում են աճել Սահմանադրության նախագիծը կլրամշակվի, բայց կմնա «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակում. Փաշինյան Թրամփը չի բացառում Իրանի դեմ նոր ռազմական գործողությունները. Քուշներ ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի թիվը ռեկորդային է՝ 849 741՝ տարեկան աճը՝ 39 667. Փաշինյան 

Գործընկերները հիշում են պայքարից երբեք չհրաժարվող իրենց լավ ընկերոջը` կինոօպերատոր Վարդան Զիլֆուղարյանին

Հասարակություն

Լավ ընկեր, հետաքրքիր զրուցակից, տաղանդավոր եւ հումորով անձնավորություն: Հենց այսպես են գործընկերները հիշում տաղանդավոր կինոօպերատոր Վարդան Զիլֆուղարյանին, ով կյանքից հեռացավ երիտասարդ տարիքում՝ ծանր հիվանդության դեմ երկար պայքար մղելուց հետո:

«Արարատ» հեռուստաընկերության օպերատոր Արթուր Հունանյանը դեռ վաղ ժամանակներից է ճանաչել Վարդանին: Նրա խոսքով՝ Վարդան Զիլֆուղարյանը պայքարող անձնավորություն էր, մինչեւ վերջին վայրկյանն էլ պայքարում էր ապրելու համար:

«Բավականին երիտասարդ էր, երբ ծանոթացանք, ու չնայած այդ երիտասարդ տարիքին՝ շատ կազմակերպված տղա էր: Նա լավ ընկեր էր, ուներ յուրահատուկ խոսելաոճ, շատ հումորով էր եւ հրաշալի մասնագետ: Մոսկվա տեղափոխվելուց հետո հանդիպում էինք հիմնականում գործուղումների ժամանակ, նստում, զրուցում, պատմություններ պատմում: Միասին եղել ենք շատ երկրներում: Հարսանիքից առաջ էլ եկավ, ասաց, որ ուզում է՝ լինեմ իր հարսանիքի թամադան: Շատ օրիգինալ եւ ուրախ հարսանիք էր: Վերջին անգամ նրան հանդիպեցի Երեւանում, երբ եկել էր փաստաթղթերով զբաղվելու, որպեսզի մեկներ Միացյալ Նահանգներ: Հետագայում նույնիսկ իմացա, որ բուժումը լավ ընթացք է ստացել, սակայն չհաղթահարեց: Շատ հանկարծակի եւ շատ ցավալի լուր էր: Ցավում եւ ափսոսում եմ իր մարդ տեսակի կորստի համար».-նշում է գործընկերը:

Հայկական երկրորդ հեռուստաընկերության լրագրող Հրածին Սաֆարյանն էլ պատմում է, որ գործընկերներով միշտ էին ուրախանում Վարդանի հաջողություններով:

«2000-ական թվականներից ենք սկսել միասին աշխատել «Լրաբեր»-ում: Շատ պահանջկոտ էր, ուզում էր, որ կադրերին միշտ հետեւողական լինենք, միշտ համագործակցում էր լրագրողի հետ: Բացի դրանից միասին արտերկրում պետական միջոցառումներ լուսաբանելու շատ առիթներ ենք ունեցել: Մոսկվա տեղափոխվելուց հետո գալիս էր մեզ մոտ, տպավորված պատմում էր կինոաշխարհի մասին, մենք էլ ուրախանում էինք, ռեպորտաժներ պատրաստում մեր գործընկերոջ մասին: Շատ լավ հիշողություններ են մնացել իրենից: Վարդանը լուրջ ֆիլմեր էր նկարահանում Մոսկվայում, մենք էլ կատակով ասում էինք, որ բոլոր ռուսական ֆիլմերը մինչեւ վերջ նայում ենք, որ տիտրերում Վարդանի անունն էլ կարդանք: Խոստացել էինք, որ հենց ապաքինվի, գա Հայաստան, մի ռեպորտաժ էլ ենք պատրաստելու իր մասին, սակայն հիվանդությունն ավելի ուժեղ գտնվեց: Մենք մինչեւ վերջ էլ հույս ունեինք, որ լավ կլինի»,- վերհիշեց լրագրողը:

Վարդան Զիլֆուղարյանը հեռանկարային հայ կինոօպերատոր է, ով աշխատանքային գործունեության վերջին տասը տարիների ընթացքում լուրջ փորձ ու գիտելիքներ է ձեռք բերել Հայաստանում և Ռուսաստանում: 2014 թվականին հերթական նկարահանուման ժամանակ Վարդանի ինքնազգացողությունը վատանում է: Կինոօպերատորը մոտ մեկ ամիս հետազոտություններ է անցնում հիվանդանոցում' արդյունքում ստանալով արյան սուր լեյկոզ ախտորոշումը: Զիլֆուղարյանին ռուս բժիշկները հայտնում են, որ ապրելու երկար ժամանակ չի մնացել: Այնուամենայնիվ, նա թևաթափ չի լինում և որոշում է շարունակել բուժումը Գերմանիայում, որտեղ մասնագետները տալիս են առավել ստույգ ախտորոշում՝ սուր մելոբլաստիկ լեյկոզ: Գերմանիայում մեկուկես ամիս ստացած քիմիոթերապիան այդքան էլ արդյունավետ չի լինում, սակայն պայքարից չհրաժարվող օպերատորին ճակատագիրը նվեր է մատուցում:. Գերմանիայում ծնվում է նրա դուստրը՝ Մարիաննան: Ավելի ուշ պարզվում է, որ Վարդանի քույրը՝ Աննան կարող է եղբոր համար դառնալ ոսկրածուծի դոնոր և փրկել նրան: Նա եղբոր բուժման համար կազմակերպում է դրամահավաք: Այնուհետև, ԱՄՆ-ի Ազգային առողջության ինստիտուտը Վարդանին ներգրավում է լեյկեմիայի կա զդուրման նոր դեղամիջոցների փորձարկման ծրագրում: Ոսկրածուծի փոխպատվաստման մոտ կես միլիոն դոլար արժողությամբ վիրահատությունը արվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Զիլֆուղարյանը համառորեն շարունակում էր պայքարը' բոլորին կոչ անելով երբեք չհանձնվել և միշտ հույսը սրտում շարունակել պայքարը' հանուն սիրելիների:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մերցը խոստացել է ուժեղացնել կանանց պաշտպանությունը սպանություններից՝ Գերմանիայում բռնության աճի ֆոնին ԼՂ հայրենակիցների անձնագրերում պետք է նշենք ծննդավայրը, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի. Նիկոլ ՓաշինյանՄոսկվայում կալանավորվել է գեներալ-գնդապետ Յուրի ԳրեխովըՏիեզերքի խորքում հայտնաբերվել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարըՄեկ շաբաթից կայցելեմ Մոսկվա՝ լուծումներ գտնելու երկկողմ ձևաչափով. ՓաշինյանԱՄՆ տնտեսության աճը գերազանցել է սպասումները, սակայն գնաճը մնում է բարձր Մենք մեր շահերն ավելի շատ ենք հարգում, քան Ռուսաստանինը. Փաշինյան Համբարձումյանին ազատազրկելու դեպքում էլ «Կառուցող» դաշինքը կմասնակցի ընտրություններին. պաշտպան Աշխարհաքաղաքական լարվածության նոր զարգացումներ. Ադրբեջանցիներ կայցելեն ՀայաստանՄերձավոր Արևելքի լարվածության ֆոնին նավթի գները շարունակում են աճել Սահմանադրության նախագիծը կլրամշակվի, բայց կմնա «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակում. ՓաշինյանԹրամփը չի բացառում Իրանի դեմ նոր ռազմական գործողությունները. Քուշներ ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի թիվը ռեկորդային է՝ 849 741՝ տարեկան աճը՝ 39 667. ՓաշինյանՊարսից ծոցում նոր միջադեպ է գրանցվել. նավթատարի մոտ պայթյուն է որոտացել Ծխախոտի, ալկոհոլի, շաքարի ու աղի առևտուրը պետք է ապախրախուսենք․ Փաշինյան Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմՌուբիոն դատապարտել է հութիների հարձակումները. Վաշինգտոնը բանակցում է Էր Ռիադի հետՌուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում. Մերցը զգուշացնում է ԵվրոպայինԿիմ Չեն Ընը միջուկային կարգավիճակի ժխտումը համարել է պատերազմի հայտարարությունՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՀյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնումՉլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. ՓաշինյանԱմերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբանԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինիԲաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբՉինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքումՍաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ Աբրահամյան
Ամենադիտված