ԲՀԿ-ն կմասնակցի Կապանի քաղաքապետի ընտրություններին. Վահե Էնֆիաջյան
Հասարակություն
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ԲՀԿ-ն կմասնակցի Կապանի քաղաքապետի ընտրություններին:
Ինչպես և հայտարարվել էր, մենք մասնակցելու ենք աշնանը նախատեսված ՏԻՄ ընտրություններին:
Հանրապետության խոշորագույն 2-րդ և 3-րդ քաղաքներին և մի շարք համայնքներին զուգահեռ մասնակցելու ենք նաև Սյունիքի մարզի Կապան քաղաքում սպասվող քաղաքապետի ընտրություններին:
Այսօր այս մասին որոշում կայացրեց Կապանի ԲՀԿ տարածքային կառույցը, որը քաղաքապետի ԲՀԿ թեկնածու հաստատեց Արթուր Մարտիրոսյան:
Մարդ, ով մեծ հարգանք է վայելում հարազատ քաղաքում, մասնակցել է Արցախի ազատագրմանը, երկար տարիներ ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Մենք վստահ ենք, որ տեղային աշխատանքով հնարավոր է փոփոխությունների մեկնարկ տալ: Հնարավոր է և պետք է սկսել:
Իսկ այդպիսի համայնքները շատ են:
Մեր յուրաքանչյուր որոշման, ինչպես նաև կուսակցության այլ համայնքներում մասնակցության մասին կտեղեկացնեմ շուտով: Սկսե՛նք Կապանից»:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)