Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին 

Կոռուպցիայի դեմքը. Բուլկի Արամ՝ կոմսոմոլից նախարար

Վերլուծական

Երբ խոսվում է կոռուպցիայի մասին շատ բարձրաստիճան պաշտոնյաներ անմիջապես փաստեր են պահանջում, ձևանալով, թե դրանց չեն տիրապետում:

Այս խորագրի «հերոսները» լինելու են պաշտոնյաներ, որոնց գործողությունները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանին մինչև 1999 թվականը ճանաչում էին թերևս նրա հարազատ Եղվարդում ու այն սահմանափակ շրջանակներում, որտեղ նա զբաղվում էր գործարարությամբ:

Հենց այս ժամանակներից էլ նա վաստակել է Բուլկի Արամ մականունը, թեև հիմա, կտրականապես հերքում է, թե այդ մականունն ունեցել է և հավելում է, որ իրեն այդպես են կոչել նախարար դառնալուց հետո:

Քաջատեղյակ մարդիկ ասում են, որ Հարությունյանի «մարդամեջ» դուրս գալուն նպաստել է նրա մերձավորներից մեկը՝ Խորհրդային Հայաստանի Նաիրիի շրջկոմի մի պատասխանատու պաշտոնյա:

Պատահական չէ, որ 1988-1992 թվականներին, երբ Հարությունյանի հասակակիցները Ազատության հրապարակում էին կամ հերոսանում էին Արցախում, նա Նաիրի ակրոֆերմայի ԼԿԵՄ քարտուղարն էր: Քաղաքական կայուն սկզբունքներն ու դիրքորոշումներն այս մարդու համար չեն:

Նրա համար կարևորը իշխանության մեջ լինելն է՝ ՕԵԿ կամ ՀՀԿ անդամ լինելով, նախագահին կամ վարչապետին քծնելով:

1999 թվականին Արամ Հարությունյանը պատգամավոր է ընտրվել Եղվարդի ընտրատարածքից՝ մեծ դժվարությամբ: Նա դատական կարգով ապացուցել է, որ իր հակառակորդ Աղասի Սիմոնյանը կեղծիքներով է պատգամավոր դարձել՝ վերջինիս փոխարեն տիրանալով բաղձալի մանդատին:

Ասում են՝ դատարանում ավելի ուշադիր են եղել Հարությունյանի ոչ այնքան փաստարկների, որքան քսակի հանդեպ:

2003-ին Հարությունյանը դարձյալ դարձավ պատգամավոր, այս անգամ կառավարությանը մաս կազմող ՕԵԿ-ի քաղաքական տանիքով:

Մեր հերոսը պատգամավորական օրենսդրական գործունեությամբ կամ քաղաքական ակտիվությամբ աչքի չի ընկել: Մնում է ենթադրել, թե ինչո՞ւ են Ռոբերտ Քոչարյանը և ՕԵԿ-ը 2004-ին նրան վստահել քաղաքաշինության նախարարի պաշտոնը: Շուրջ 11 տարի Հարությունյանը զբաղեցրել է հաջորդաբար քաղաքաշինության, բնապահպանության նախարարների, Կոտայքի մարզպետի պաշտոնները: 2015-ին ապրիլից Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն Է:

2006-ին, երբ ՕԵԿ-ը հեռացավ կոալիցիայից, դառնալով ընդդիմություն, Արամ Հարությունյանն ապացուցեց, որ իր համար քաղաքական սկզբուքներ չկան՝ դառնալով հանրապետական և մնալով նախարարի պաշտոնում:

Սակայն վերադառնանք կոռուպցիայի թեմային և մեր հերոսին: Նախարար լինելու ընթացքում Հարությունյանը հաջողացրել է ձեռք բերել կառավարության շենքի դիմացի Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող հսկա տարածքը: Պետական բյուջեից միայն 2016-ին 127.2 միլիոն դրամ կամ մոտ կես միլիոն դոլար է հատկացվում, այդ տարածքից 2150 քմ վարձակալելու համար:

Այդ տարածքում են տեղակայված ֆինանսների նախարարության որոշ ստորաբաժանումներ:

Մի խոսքով «ՀանԱրդ» նախագիծ ընկերությունը, որին տարեկան կես միլիոն դոլար վճարում է կառավարությունը, պատկանում է նույն այդ կառավարության կոմիտեներից մեկի ղեկավար Արամ Հարությունյանին:

Հրաշալի է ստացվում, օգտագործելով իր պաշտոնական դիրքը մայրաքաղաքի կենտրոնում, հավանաբար չնչին գումարներով Արամ Հարությունյանը տարիներ առաջ տիրացել է մեծ տարածքի, որի հաշվին այսօր հարստություն է դիզում նույն պետբյուջեի միջոցներով:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով
Ամենադիտված