Թրամփը պահանջել է հատուկ դատախազ նշանակել «Հիլարի Քլինթոնի գործը» հետաքննելու համար
ԱՄՆ
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների վարչակազմից պահանջել է հատուկ դատախազ նշանակել, որն անաչառ հետաքննություն կվարի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից պաշտոնեական նպատակներով անձնական փոստային սերվերի օգտագործման գործով:
Նա հայտարարել է, թե չի կարող վստահել Հետաքննությունների համերկրային բյուրոյի (ՀՀԲ) կողմից ավելի վաղ անցկացված հետաքննության արդյունքներին, քանի որ այդ գերատեսչությունները «քաղաքական գործիք են Սպիտակ տան ձեռքին»:
Այս առնչությամբ, Թրամփի խոսքով՝ «պետք է նշանակվի հատուկ անկախ դատախազ»:
Ինչպես նշել է Associated Press գործակալությունը, այն հաղորդումների հայտնվելուց հետո, որ ՀՀԲ-ն հայտնաբերել է Քլինթոնի եւս շուրջ 15 հազար նամակներ, որոնք նախկինում չեն հրապարակվել, հանրապետականներն ակտիվացրել են նախկին պետքարտուղարի քննադատությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)