Ադրբեջանում 17-ամյա որդին գնդակահարել է հորը
Ադրբեջան
Ադրբեջանի Յարդըմլըի շրջանի Ալար գյուղում 17-ամյա Գաչայ Շահվերենովը որսորդական հրացանով գնդակահարել է իր հարազատ հորը' 44-ամյա Նադիր Շահվերենովին:
Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը' նշելով, որ տղամարդը ստացած վերքերից տեղում մահացել է:
Նախնական տեղեկություններով' սպանությունը կատարվել է ընտանեկան վիճաբանության հողի վրա:
Փաստի առնչությամբ Յարդըմլըի դատախազությունը քրեական գործ է հարուցել, կատարվում է հետաքննություն:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության՝ 2, հայրասպանության՝ 2, հարազատների միմյանց սպանության՝ 36, ամուսինների միմյանց սպանության՝ 30, զավակի սպանության՝ 11 դեպք է տեղի ունեցել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ