Մեր գաղտնի պլանի մասերից է. Սամվել Կարապետյանը՝ թեկնածուների զանգվածային ինքնաբացարկների մասին ԱՄՆ-ն հարվածել է Իրանին․ Բանդար Աբբասում հզոր պայթյուններ (տեսանյութ) Վանդալիզմ Ստամբուլի հայկական գերեզմանատանը. Անհայտ անձը վնասել է դամբարանները Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման կարգ Դատարանը ձերբակալել է Երմոլաևի սպանության փորձ կատարած կնոջ սպանության գործով երկրորդ կասկածյալին Ֆիզանձինք օգտագործել են 12000 հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ «Դա մեր գաղտնի ծրագիրն է»․ Կարապետյանը՝ զանգվածային ինքնաբացարկների մասին Պուտինը հանդես է եկել հայտարարությամբ. Խուզարկություն և ձերբակալություն․ թիրախում՝ ընդդիմադիրները (տեսանյութ) «Արարատցեմենտ»-ում կվերսկսվի աշխատանքը. Էդգար Զաքարյան ՔՊ-ում պայքարը թեժանում է․ առանցքային հանձնաժողովների նախագահի պաշտոնների համար մի քանի թեկնածու կա Ոստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալել 

Գալուստ Սահակյանն ուղերձ է հղել Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի առթիվ

Քաղաքական

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի 26-րդ տարեդարձի առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես նշվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

շնորհավորում եմ Հայաստանի անկախության հռչակագրի 26-րդ տարեդարձի առթիվ:

Մեզնից յուրաքանչյուրն ունի երազանք, միաժամանակ, մենք որպես ժողովուրդ ունենք միասնական երազանք: 26 տարի առաջ ընդունած' Հայաստանի անկախության հռչակագրով Հայաստանի խորհրդարանն ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը' նոր բովանդակություն տալով հայոց պատմությանը, նորովի ուղղորդելով երկրի հետագա զարգացման ընթացքը: Անկախության հռչակագրի ընդունումով մենք ճանապարհ ընկանք երազանքի հետեւից: Մեկ տարի անց անկախության հանրաքվեով այդ երազանքը կյանք ստացավ: Եւ այսօր մենք առաջ ենք շարժվում որպես անկախ պետականություն ունեցող եւ սեփական արժեհամակարգը համընդհանուր արժեքների հետ համադրող երկիր, որը պարտավոր է հանուն իր ապագայի լինել ավելի ժողովրդավար, ավելի պատասխանատու եւ ավելի հոգատար իր քաղաքացիների հանդեպ, այնպես ինչպես քաղաքացիները' մենք բոլորս ենք պարտավոր լինել մեր երկրի հանդեպ, այն երկրի, որը ոչ միայն մերն է, այլեւ Հայաստանից դուրս գտնվող, բայց, համոզված եմ, իրենց մշտապես նրա մի մասնիկը համարող մեր եղբայրներին ու քույրերինը:

Սիրելի հայրենակիցներ,

յուրաքանչյուրս ոչ միայն երազանք ունենք, այլեւ երկրի ապագայի մեր պատկերացումները: Հաճախ իրականությունն ավելի համեստ է, քան մեր պատկերացրածն ու ցանկացածը, սակայն մենք ունենք բավարար ուժ եւ նպատակասլացություն' երազանքը դարձնել իրականություն: Հաջողությունը կախված է սեփական ուժերի հանդեպ մեր հավատից ու վստահությունից: 26 տարի առաջ Անկախության հռչակագրի ընդունումով մենք վերստին փաստեցինք մեր մեջ հավատի ու վստահության առկայությունը: Համոզված եմ, որ մեր երկրի ու բոլորիս համար գալու է երազանքի եւ իրականության լիարժեք համընկնումի ժամանակը , որը մոտեցնում ենք բոլորս միասին' մեր աշխատանքով ու կենսակերպով, վաղվա հանդեպ մեր ազնիվ մտահոգությամբ եւ սթափ մտածողությամբ: Մենք բոլորս ենք պատասխանատու երկրի ճակատագրի համար, որովհետեւ խաղաղությունն ու կայունությունը, ապագայի հանդեպ հույսը սկսվում են յուրաքանչյուր ընտանիքից, փողոցից, բնակավայրից: Հենվելով անկախության հռչակումից հետո ձեռք բերած մեր շուրջ քառորդդարյա փորձի ու կարողությունների վրա, պետք է ավելի արդյունավետ օգտագործենք մեզ ընձեռված հնարավորություններն ու մեր ժամանակը, մեր ունեցածն ու մեր ձեռքբերածը' մարդկային ռեսուրսներից մինչեւ ռազմական հաղթանակներ, մտավոր ու տնտեսական ներուժից մինչեւ ոգու ամրություն:

Մեր արժեքներն ամրագրված են Անկախության հռչակագրում, Սահմանադրության եւ հենց մեր' յուրաքանչյուրիս մեջ: Մենք պետք է հավատարիմ մնանք այդ' թե փաստաթղթի տեսք ունեցող եւ թե չգրված' մեր իսկ ներաշխարհից բխող արժեքներին, դրանք ընդունենք եւ դրանց վերաբերվենք որպես առաջ շարժվելու, հզորանալու, ավելի կազմակերպված դառնալու երաշխիքների:

Եւս մեկ անգամ շնորհավորելով Հայաստանի անկախության հռչակագրի 26-րդ տարեդարձի առթիվ' մաղթում եմ խաղաղություն, լավատեսություն եւ բարգավաճում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեր գաղտնի պլանի մասերից է. Սամվել Կարապետյանը՝ թեկնածուների զանգվածային ինքնաբացարկների մասին Հարձակում ընդդեմ պաշտպանության. կարո՞ղ են Բելգիայի հարձակվողները վերջապես գրավել Իսպանիայի դաշտը. BBC SportԱՄՆ-ն հարվածել է Իրանին․ Բանդար Աբբասում հզոր պայթյուններ (տեսանյութ) Վանդալիզմ Ստամբուլի հայկական գերեզմանատանը. Անհայտ անձը վնասել է դամբարանները Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման կարգ Դատարանը ձերբակալել է Երմոլաևի սպանության փորձ կատարած կնոջ սպանության գործով երկրորդ կասկածյալինՖիզանձինք օգտագործել են 12000 հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին Լուվրը ժամանակավորապես կրճատելու է աշխատանքային ժամերը՝ ծայրահեղ շոգի պատճառովՊեսկովը նշել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի էական բարդությունըՎահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ Լեհական բանակը երեք տարվա ընթացքում 260 անգամ ավելացրել է անօդաչու թռչող սարքերի վրա ծախսերըԲժիշկները բացառիկ սրտի վիրահատությամբ փրկել են աղջկա կյանքը«Դա մեր գաղտնի ծրագիրն է»․ Կարապետյանը՝ զանգվածային ինքնաբացարկների մասինԱՄՆ-ը հարվածել է Իրանի Բուշերի ԱԷԿ-ի հարակից տարածքինԷստոնիայի ռազմաօդային ուժերը վերսկսել են զորակոչիկների հավաքագրումը 22 տարի անցՊուտինը հանդես է եկել հայտարարությամբ. Խուզարկություն և ձերբակալություն․ թիրախում՝ ընդդիմադիրները (տեսանյութ) «Արարատցեմենտ»-ում կվերսկսվի աշխատանքը. Էդգար Զաքարյան Fars․ ԱՄՆ-ը հարված է հասցրել Իրանն ու Ռուսաստանը կապող երկաթուղային կամրջին ՔՊ-ում պայքարը թեժանում է․ առանցքային հանձնաժողովների նախագահի պաշտոնների համար մի քանի թեկնածու կա«Ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել» Աշխարհի առաջնության խաղի մրցավարների ազնվությունըՏասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են Մաշհադում՝ Խամենեիի հուղարկավորությանը մասնակցելու համարԹրամփը խոսել է իր սպանության հավանականությունիցՈստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալել Ֆիլմի շրջանակներում ընտանիք էինք դարձել, իսկ նրա Նժդեհը կմնա պատմության մեջ. Դավիթ ԹադևոսյանՓաշինյանն ու Միշուստինը պայմանավորվել են քննարկել հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումներըAl Alam. ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Բուշերի ատոմակայանի մոտակայքում գտնվող տարածքներինՓորձագետը կասկածի տակ է դրել Ուկրաինայում Patriot հրթիռների արտադրության հնարավորությունըԿասեցվել է «Ոսկե կաթ»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը28 և 30 տարեկան երկու երիտասարդ են ձերբակալվել թմրանյութ տեղափոխելու համարՔՊ-ում պայքարը թեժանում է․ առանցքային հանձնաժողովների նախագահի պաշտոնների համար մի քանի թեկնածու կաՄեծ Բրիտանիայում սկսվել է նոր վարչապետի ընտրության գործընթացըՄարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է տնային կալանքի տակ գտնվող քաղաքացու նամակագրության իրավունքի իրացումը Իրանը նոր հարվածներից հետո մեղադրել է ԱՄՆ-ին ռազմական հանցագործությունների մեջFars. ԱՄՆ-ն պայթեցրել է Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող կամուրջըԴատախազությունը պահանջում է նախկին նախարար Արամ Հարությունյանից վերադարձնել հողատարածքըՁեռք են բերվել համապատասխան թույլտվությունները գործարանի աշխատանքը վերսկսելու համար (տեսանյութ) Մադեյրայում դրոնային շոու են կազմակերպել Ռոնալդուին հրաժեշտ տալու համարԼեհաստանի ՊՆ-ը հայտարարել է, որ ամերիկյան զորքերը կվերադառնան երկիրԱՄՆ-ն հարվածել է Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին և հրթիռային պահեստներինԾառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին․ «Հրապարակ»Էրդողանը ԵՄ առաջնորդներին՝ Կոշտային և Ուրսուլա ֆոն դեր Լեյենին նվիրել է ատրճանակներԵթե անձնական հարցեր ունի Նիկոլը պարոն Ծառուկյանի հետ կարա բանակցի ոճ, թե էսքան ժողովրդին սոված թողնի (տեսանյութ) Մերցը հայտնել է ԱՄՆ-ից Tomahawk հրթիռների ձեռքբերման մասինԳագիկ Ծառուկյանը կալանավորվել է․ նրան տեղափոխում են «Կենտրոն» ՔԿՀԹրամփի նոր ինքնաթիռն ավելի քիչ հնարավորություններ ունիՀասարակ բանվորն ավելի շատ է տուժում, չի կարելի էսպես. Աշխատակից (տեսանյութ) 15 տարվա ազատազրկման վճիռ են կայացրել, սա նույնիսկ կարված գործ չէ, այլ՝ կարկատան է. Դավիթ Իշխանյանի ուղերձը՝ Բաքվի բանտիցՀանգիստ կարող եք գնալ տներով. կասենք՝ ինչ հերթափոխով եք աշխատելու. «Արարատցեմենտ»–ի տնօրեն (տեսանյութ) Էկել էս նստել էս ռույլին էս ազգի համար ի՞նչ էս արել. «Արարատցեմենտ»-ի աշխատակիցը՝ Փաշինյանին (տեսանյութ) Կատարն ու Իրանը քննարկել են ԱՄՆ-ի հետ նոր սրման հետևանքները
Ամենադիտված