Ամերիկահայ Ռիչարդ Հարթունյանը կղեկավարի ԱՄՆ գլխավոր դատախազի խորհրդատվական կոմիտեն
ԱՄՆ
Նյու Յորքի հյուսիսային շրջանի դաշնային դատախազ Ռիչարդ Հարթունյանը նշանակվել է ԱՄՆ գլխավոր դատախազ Լորետա Լինչի' քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի ղեկավար: Ինչպես հաղորդում է timesunion.com կայքը, Հարթունյանը 55 տարեկան է, Ջորջթաունի համալսարանի շրջանավարտ է:
Խորհրդատվական այս մարմինը, որ գլխավորելու է Հարթունյանը ստեղծվել է դեռևս 1973թ.: Նա իր պաշտոնում հաջորդելու է Կոլորադոն ներկայացնող դատախազ Ջոն Ուոլշին, իսկ Հարթունյանի տեղակալը կլինի Միչիգանից Բարբարա Մաքքուեյդը:
«Գլխավոր դատախազի խորհրդատվական կոմիտեն կարևոր դեր է խաղում Արդարադատության դեպարտամենտի քաղաքականությունների մշակման, ծրագրերի իրականացման, ինչպես նաև ԱՄՆ-ում հավասար արդարադատության և օրենքի գերակայության ապահովման հարցում: Վստահ եմ, որ դատախազներ Ռիչարդ Հարթունյանը և Բարբարա Մաքքուեյդը պատրաստ են ստանձնելու նման կարևոր մարմնի ղեկավարման պատասխանատվությունը»,- նշել է ԱՄՆ գլխավոր դատախազ Լորետա Լինչը:
Հարթունյանը 1997թ. ի վեր աշխատել է որպես դաշնային մեղադրող Օլբանիում: 2013թ. նշված հանձնաժողովի անդամ է դարձել ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերի նշանակմամբ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)