Փարիզը` 2024-ի Օլիմպիական խաղերի անցկացման ֆավորիտ
Սպորտ
2024 թվականին Օլիմպիական խաղերի անցկացման իրավունքին հավակնող քաղաքների թվում գլխավոր ֆավորիտ է դարձել Փարիզը: Այդ մասին, տեղեկացնում է Ռ-սպորտ գործակալությունը՝ վկայակոչելով Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) մի քանի աղբյուրներ:
Բացի Փարիզից, 2024-ի Խաղերի անցկացման հավակնորդներ են Հռոմը, Բուդապեշտը եւ Լոս Անջելեսը:
«Ստեղծված հանգամաքներում Փարիզը դարձել է միանշանակ առաջատար, եւ նա հաղթանակ տանելու լավագուն շանսերն ունի: Այդ բոլորից բացի, քաղաքում կա լիովին պատրաստի ենթակառուցվածք, չկան տրանսպորտի եւ հյուրանոցների հետ կապված խնդիրներ: Ոչ պակաս կարեւոր գործոն է նաեւ այն, որ վերջին անգամ Փարիզը (2024-ի Խաղերի մեկնարկի պահին) Օլիմպիադայի կազմակերպիչ է եղել 100 տարի առաջ»,- հավելել է գործակալության զրուցակիցը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու