Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն առաջին խաղերն են անցկացրել Կիպրոսի առաջնությունում
Սպորտ
Կիպրոսում մեկնարկել է ֆուտբոլային նոր մրցաշրջանը և տեղի են ունեցել ֆուտբոլային առաջնության 1-ին տուրի հանդիպումները: Հայաստանի ազգային հավաքականի երեք ֆուտբոլիստ՝ Դավիթ Մանոյանը, Արթուր Յուսպաշյանը, Տարոն Ոսկանյանը, ովքեր այս մրցաշրջանում հանդես են գալիս Կիպրոսի առաջնությունում, սկսել են մրցելույթներն իրենց թիմերի կազմերում:
Կիպրոսի առաջնության առաջին տուրում «Անագենիսին», որի կազմում այս մրցաշրջանից հանդես է գալիս Արթուր Յուսպաշյանը, հյուրընկալվելիս, դժվարին պայքարում նվազագույն հաշվով զիջել է ԱԷԼ-ին: Յուսպաշյանը եղել է թիմի մեկնարկային կազմում և մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Յուսպաշյանը 37-րդ րոպեին, կոպիտ խաղի համար, զգուշացվել է դեղին քարտով: «Կարմիոտիսան» առաջնություն մեկնարկային տուրում հանդիպել է «Արիսի» հետ: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1: Տարոն Ոսկանյանը եղել է իր թիմի մեկնարկային կազմում, իսկ Դավիթ Մանոյանը փոխարինման է դուրս եկել 71-րդ րոպեին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու