Տիեզերքի խորքում հայտնաբերվել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարը Մեկ շաբաթից կայցելեմ Մոսկվա՝ լուծումներ գտնելու երկկողմ ձևաչափով. Փաշինյան ԱՄՆ տնտեսության աճը գերազանցել է սպասումները, սակայն գնաճը մնում է բարձր Մենք մեր շահերն ավելի շատ ենք հարգում, քան Ռուսաստանինը. Փաշինյան Համբարձումյանին ազատազրկելու դեպքում էլ «Կառուցող» դաշինքը կմասնակցի ընտրություններին. պաշտպան Աշխարհաքաղաքական լարվածության նոր զարգացումներ. Ադրբեջանցիներ կայցելեն Հայաստան Մերձավոր Արևելքի լարվածության ֆոնին նավթի գները շարունակում են աճել Սահմանադրության նախագիծը կլրամշակվի, բայց կմնա «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակում. Փաշինյան Թրամփը չի բացառում Իրանի դեմ նոր ռազմական գործողությունները. Քուշներ ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի թիվը ռեկորդային է՝ 849 741՝ տարեկան աճը՝ 39 667. Փաշինյան Պարսից ծոցում նոր միջադեպ է գրանցվել. նավթատարի մոտ պայթյուն է որոտացել Ծխախոտի, ալկոհոլի, շաքարի ու աղի առևտուրը պետք է ապախրախուսենք․ Փաշինյան 

«Մորֆի չուզես, թե չէ կհաշվառենք որպես թմրամոլ»

Հրապարակումներ

Ինչպես հայտնի է, «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը հուլիսի 26-ից ազդրի ու սրունքի շրջանում հրազենային վիրավորում ստանալուց հետո գտնվում է բժիշկների վերահսկողության ներքո։

«Էրեբունի» ԲԿ-ում վիրահատական միջամտության միջոցով Հովհաննեսի ոտքից հեռացվել են միայն գնդակի բեկորները, իսկ կոտրվածքների հարցով վիրահատական միջամտություն չի եղել։

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի հանդեպ կիրառվող խոշտանգումների մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմեց Հովհաննեսի փաստաբան Հայարփի Սարգսյանը։

««Էրեբունի» ԲԿ-ում վիրահատությունից հետո Հովհաննեսին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ մի հակասանիտարահիգենիկ հիվանդասենյակ, որտեղ խավարասերները բառացիորեն վխտում էին, նման վերաբերմունք ես երբևէ չեմ տեսել, սենյակից դուրս գալիս բժիշկները բառացիորեն ինձ խնդրեցին ձեռքերս ախտահանել։ Սենյակում այնպիսի վիճակ էր, որ ես իմ ձեռքով Հովհաննեսի վերքի վրայից տառական եմ հեռացրել, ինքն էլ անօգնական վիճակում է և չի կարող ինքնուրույն հեռացնել վերքի վրայից։

Անկեղծորեն, ես դա սենյակ չեմ համարում, դա բառացիորեն քարանձավ է։

Ներսում նույնիսկ նորմալ բժիշկ չկար, գրեթե բոլորը պրակտիկանտներ են։ Մի քանի օր առաջ՝ գիշերը ժամը մեկի շրջանում Հովհաննեսը ցավեր է ունեցել ու բժիշկ է կանչել, սակայն բժիշկները մոտեցել են ավելի քան մեկուկես ժամ անց։ Հովհաննեսին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելուց հետո ընդամենը մեկ անգամ են մորֆի ներարկել ու ասել են, որ եթե էլի մորֆի ուզի, կհաշվառեն որպես թմրամոլ։ Հիմա նա չի պահանջում, որպեսզի չգրանցեն, բայց աննկարագրելի ցավեր է ունենում ու չի դիմանում այլևս։

Հովհաննեսի ոտքի կոտրվածքը շտկելու հարցով դեռ չեն վիրահատել և ոտքից արդեն մի քանի շաբաթ ծանրոց է կախված, որպեսզի ոսկրերը սխալ չկպնեն։ Օրեր առաջ այդ ծանրոցի ծայրին ամրացված երկաթը, որ Հովհաննեսի ոտքի տակից մտցված է, ոսկրի մեջ ծռվել էր։ Բժիշկներն առանց ցավազրկման, հարթաշուրթով ուղղել են այն, որի ընթացքում Հովհաննեսը ցավից կծել էր մատը։

Բազում բողոքներից հետո Հովհաննեսին տեղափոխել են իբր նոր հիվանդասենյակ, որը հնից ոչնչով չի տարբերվում, ճիշտ է պատերը սպիտակ են, բայց խավարասերների ներկայությունը բացառել չի հաջողվել: Մահճակալը նորից նույն որակի է, վիրակապերը փոխում են մի քանի օրը մեկ։

Սա խոշտանգում է, և վերջ»:

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ի գիշեր ՊՊԾ գնդի տարածքում աջ ազդրի և աջ կրունկի հրազենային կոտրվածքով վնասվածք ստացած 29-ամյա Հովհաննես Հարությունյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 219 րդ հոդված 3-րդ մաս 1-ին կետով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը՝ զուգորդված՝ դրանք ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով, որը կատարվել է զավթածն ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից):

Միքայել Նազարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տիեզերքի խորքում հայտնաբերվել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարըՄեկ շաբաթից կայցելեմ Մոսկվա՝ լուծումներ գտնելու երկկողմ ձևաչափով. ՓաշինյանԱՄՆ տնտեսության աճը գերազանցել է սպասումները, սակայն գնաճը մնում է բարձր Մենք մեր շահերն ավելի շատ ենք հարգում, քան Ռուսաստանինը. Փաշինյան Համբարձումյանին ազատազրկելու դեպքում էլ «Կառուցող» դաշինքը կմասնակցի ընտրություններին. պաշտպան Աշխարհաքաղաքական լարվածության նոր զարգացումներ. Ադրբեջանցիներ կայցելեն ՀայաստանՄերձավոր Արևելքի լարվածության ֆոնին նավթի գները շարունակում են աճել Սահմանադրության նախագիծը կլրամշակվի, բայց կմնա «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակում. ՓաշինյանԹրամփը չի բացառում Իրանի դեմ նոր ռազմական գործողությունները. Քուշներ ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի թիվը ռեկորդային է՝ 849 741՝ տարեկան աճը՝ 39 667. ՓաշինյանՊարսից ծոցում նոր միջադեպ է գրանցվել. նավթատարի մոտ պայթյուն է որոտացել Ծխախոտի, ալկոհոլի, շաքարի ու աղի առևտուրը պետք է ապախրախուսենք․ Փաշինյան Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմՌուբիոն դատապարտել է հութիների հարձակումները. Վաշինգտոնը բանակցում է Էր Ռիադի հետՌուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում. Մերցը զգուշացնում է ԵվրոպայինԿիմ Չեն Ընը միջուկային կարգավիճակի ժխտումը համարել է պատերազմի հայտարարությունՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՀյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնումՉլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. ՓաշինյանԱմերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբանԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինիԲաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբՉինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքումՍաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ
Ամենադիտված