«Մի խոշտանգեք մեր հերոսներին». բողոքի ակցիա Երևանում
Հասարակություն
Այսօր` օգոստոսի 23-ին, ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամների՝ տեղի ունեցավ բողոքի ակցիա Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ։
Ակցիայի նպատակն էր բարձրաձայնել վիրավորված «Սասնա ծռերին» պատշաճ բուժօգնություն և բուժման պայմաններ տրամադրելու խնդիրը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ` ՄԻՊ Արման Թաթոյանն ընդունեց բողոքի ակցիայի մասնակիցներին, նրանց ուղեկցում էր նաև ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Արման Թաթոյանը բողոքի մասնակիցների հետ հանդիպմանն ասաց, որ իրենց աշխատակիցների կողմից պարբերաբար այցելություններ են կազմակերպվում, որոնք ինքնանպատակ բնույթ չեն կրում և սպասում են համապատասխան մարմիններ իրենց կողմից ուղարկված հարցադրումների պատասխաններին:
Արման Թաթոյանը ներկաներին խոստացավ, որ այս հանդիպումից հետո ՄԻՊ արագ արձագանքման խումբը կրկին կայցելի «Դատապարտյալների հիվանդանոց»՝ համապատասխան բժշկի հետ ու եւս մեկ անգամ կծանոթանան ստեղծված իրավիճակին:
ՄԻՊ գրասենյակից երթով շարժվեցին դեպի Արդարադատության նախարարություն, այնուհետև ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։
Մասնակիցների ձեռքին կային «Պատիվ ունեք ծուռ բուժելու», «Մի խոշտանգեք մեր հերոսներին» «Ես Սասնա ծուռ եմ», «Արժանապատիվ բուժօգնություն և խնամք Սասնա ծռերին» գրությամբ պաստառներ, եռագույններ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ