«Սասնա ծռեր» խմբի աջակիցների բողոքի ակցիան «Դատապարտյալների հիվանդանոցի» մոտ ավարտվեց (ուղիղ միացում)
Հասարակություն
20:10
«Սասնա ծռեր» խմբի աջակիցների բողոքի ակցիան «Դատապարտյալների հիվանդանոցի» մոտ ավարտվեց: «Սասնա ծռերի» աջակիցները վաղը՝ օգոստոսի 24-ին, կրկին կհավաքվեն նույն տեղում՝ հասկանալու՝ արդյոք պատշաճ բուժօգնություն է տրամադրվում «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին և մյուս անդամներին:
18:40
«Սասնա ծռեր» խմբի աջակիցները ՄԻՊ գրասենյակից մոտից երթով շարժվելով հասան «Դատապարտյալների հիվանդանոցի» մոտ:
Երթի մասնակիցները պահանջում են, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող «Սասնա ծռերի» վիրավոր անդամներին պատշաճ բուժօգնություն տրամադրվի: Մասնավորապես, «Սասնա ծռերից» Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը նշել է, որ իր պաշտպանյալը արդեն մի քանի օր է՝ չի կարողանում շարժել ոտքը, սակայն նրան պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում:
Նշենք, որ «Սասնա ծռերից» Պավլիկ և Արամ Մանուկյանների փաստաբան Ինեսա Պետրոսյանը նախօրեին հայտարարել էր, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» հանվել է «Էրեբունի» ԲԿ-ի բուժակի կողմից շուրջօրյա հերթապահությունը, ինչը նրանց իրավունքների խախտում է:
Այս պահին «Դատապարտյալների հիվանդանոցի» շենք տանող ճանապարհին ոստիկանական պատնեշ է և երթի մասնակիցներին թույլ չեն տալիս մոտենալ «Դատապարտյալների հիվանդանոցի» շենքին:
Ուղիղ միացումը՝ Ազատություն ռ/կ-ի


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ