Լոռու մարզի համայնքներից մեկում կանցկացվեն արտահերթ ընտրություններ
Հասարակություն
Լոռու մարզի Մղարթի համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվեն և կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Այդ մասին հարցն ընդգրկված է կառավարության օգոստոսի 25-ի նիստի օրակարգում:
Գործող համայնքապետ Արմինե Մամաջանյանը 2016 թվականի հուլիսի 22-ին հրաժարական է ներկայացրել՝ առողջական վիճակի վատթարացման հիմնավորմամբ, ուստի արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն է առաջացել:
Ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 2-ը՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ Լոռու մարզի ՏԻՄ-երի հերթական ընտրությունները ևս անց են կացվելու այդ նույն օրը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)