Գիտնականները նշել են երեխաների կողմից շաքարի օգտագործման օրական նորման
Հասարակություն
Երկուսից մինչեւ 18 տարեկան երեխաները կերակրի մեջ օրական պետք է օգտագործեն վեց թեյի գդալ (25 գրամ) շաքար: Այդ մասին հաղորդվում է Circulation հանդեսում:
Գիտնականներն այսչափ տարբեր տարիքի երեխաների համար միասնական նորմա են առաջարկում, որպեսզի այդ թիվը լինի պարզ եւ հեշտությամբ հիշվի ծնողների ու բուժաշխատողների կողմից: Այս նորման գերազանցող քանակություններով շաքարի օգտագործումը (խոսքն ավելացված շաքարի մասին է) կապում են սրտանոթային հիվանդությունների եւ ճարպակալման վտանգի լրացուցիչ գործոնների հետ:
Այն երեխաները, որոնք չարաշահում են շատ շաքար պարունակող խմիչքներն ու ճաշատեսակները, քիչ են օգտագործում առողջ սնունդ՝ մրգեր, բանջարեղեն եւ ճարպի ցածր պարունակությամբ կաթնամթերքներ:
Բացի այդ, փորձագետները խորհուրդ են տալիս բացառել շաքարը երկու տարեկանից ցածր երեխաների սննդակարգից: Այս տարիքում մարդկանց մոտ կալորիաների պահանջը համեմատաբար մեծ չէ, եւ շաքարի հատուկ անհրաժեշտություն չկա:
Բացի այդ, հենց վաղ տարիքում են ձեւավորվում մարդու սննդային հակումները, եւ քաղցրի նկատմամբ սերը երեխաներին ստիպում է ապագայում հրաժարվել ավելի առողջ սննդից:
Նշվում է, որ ավելացված շաքարի գլխավոր աղբյուրներն են՝ գազավորված ըմպելիքները, էներգետիկ, մարզական խմիչքները եւ սառը թեյերը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ