ԼՂ հայրենակիցների անձնագրերում պետք է նշենք ծննդավայրը, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի. Նիկոլ Փաշինյան Մոսկվայում կալանավորվել է գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը Տիեզերքի խորքում հայտնաբերվել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարը Մեկ շաբաթից կայցելեմ Մոսկվա՝ լուծումներ գտնելու երկկողմ ձևաչափով. Փաշինյան ԱՄՆ տնտեսության աճը գերազանցել է սպասումները, սակայն գնաճը մնում է բարձր Մենք մեր շահերն ավելի շատ ենք հարգում, քան Ռուսաստանինը. Փաշինյան Համբարձումյանին ազատազրկելու դեպքում էլ «Կառուցող» դաշինքը կմասնակցի ընտրություններին. պաշտպան Աշխարհաքաղաքական լարվածության նոր զարգացումներ. Ադրբեջանցիներ կայցելեն Հայաստան Մերձավոր Արևելքի լարվածության ֆոնին նավթի գները շարունակում են աճել Սահմանադրության նախագիծը կլրամշակվի, բայց կմնա «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակում. Փաշինյան Թրամփը չի բացառում Իրանի դեմ նոր ռազմական գործողությունները. Քուշներ ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի թիվը ռեկորդային է՝ 849 741՝ տարեկան աճը՝ 39 667. Փաշինյան 

Սեյրան Օհանյանը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման հնարավորությունների մասին

Հասարակություն

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձգձգման պատճառներից մեկը համարում է հակամարտող կողմերի արժեքների տարբերությունը: «Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին՝ որքա՞ն է ձգձվելու հակամարտությունը, Սեյրան Օհանյանն ասաց. «Մեզ մոտ և մեր հակառակորդի մոտ հերոսության դրսևորումները տարբեր են: Մեզ մոտ հերոսանալ, նշանակում է նետվել պատերազմի հորձանուտի մեջ, կյանքը տալ հանուն հայրենիքի, անմահանալ, իսկ մեր հակառակորդի մոտ հերոսանալ, նշանակում է քնած մարդուն կացնով սպանել, գլուխներ կտրել և այլն: Նրանք իրենց այդ դեմքը ցույց տվեցին նաև ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում»,- ասաց նախարարը:

Նախարարը հավելեց, որ ԼՂ հակամարտությունը դեռ երկար ժամանակ կշարունակվի, քանի դեռ հակամարտող կողմերը արժեքների համադրման եզրեր չեն գտել: «Այն կշարունակվի այնքան, քանի դեռ լուծման միասնական տարբերակներ չեն գտնվի, քանի դեռ չեն ձևավորվի անվտանգության համակարգերի ձևավորման միասնական մոտեցումներ»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ ապրիլյան քառօրյա պատերազմը որոշակի արագություն է հաղորդել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: «Բանակցային գործընթացի շրջանակներում մենք տեսնում ենք, որ կան հանդիպումներ, կան պայմանավորվածություններ: Հանդիպումների նպատակը բանակցային գործընթացի շարունակումն է, վստահության մեխանիզմների ձևավորումը: Մենք մշտապես ասել ենք, որ պետք է վստահության մթնոլորտ ձևավորվի, որպեսզի հնարավոր լինի բանակցությունների արդյունքում հասնել հակամարտության կարգավորմանը: Այսինքն, սա նշանակում է, որ չպետք է լինեն հրադադարի խախտումներ, դիվերսիոն հարձակումներ, ռազմական հռետորաբանություն: Մենք միշտ համանախագահող երկրներին ասում ենք, որ դա իրենց պարտականությունն է՝ միջազգային հետաքննության մեխանիզմների համար համապատասխան կարգավորումներ պետք է լինեն: Ես համանախագահներին նաև ասել եմ, որ իրենք երկրագնդի ամենափոքր կենդանու շարժը տեսնելու արբանյակային հնարավորություն ունենում են, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար այդ հնարավորությունը չեն կարողանում գտնել, որպեսզի տեսնեն, թե որ կողմն է իրականում խախտում հրադադարը»,- ասաց Օհանյանը:

Նախարարն ընդգծեց, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով. դա է հայկական կողմի դիրքորոշումը: «Բայց վերջին տարիներին ուժի գործադրման միջոցով Ադրբեջանի իշխանությունները փորձում են ճնշում գործադրել հայկական կողմի վրա և միակողմանի հաջողություններ արձանագրել: Եթե կռիվ լինի, մենք կռվելու ենք մինչև վերջ և պահելու ենք մեր արժանապատվությունը: Հիմա մենք գտնվում ենք բանակցային փուլում: Եթե հակառակորդը ուղղակի բանակցությունների իմիտացիա չի անում և դրան զուգահեռ ուժեր չի կուտակում նոր հարձակման համար, ապա կարելի է ինչ-որ արդյունք ակնկալել: Եթե նա այլ նպատակներ ունի, ապա հարցի լուծման միակ ճանապարհը Արցախի և Հայաստանի հզորացումն է»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մերցը խոստացել է ուժեղացնել կանանց պաշտպանությունը սպանություններից՝ Գերմանիայում բռնության աճի ֆոնին ԼՂ հայրենակիցների անձնագրերում պետք է նշենք ծննդավայրը, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի. Նիկոլ ՓաշինյանՄոսկվայում կալանավորվել է գեներալ-գնդապետ Յուրի ԳրեխովըՏիեզերքի խորքում հայտնաբերվել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարըՄեկ շաբաթից կայցելեմ Մոսկվա՝ լուծումներ գտնելու երկկողմ ձևաչափով. ՓաշինյանԱՄՆ տնտեսության աճը գերազանցել է սպասումները, սակայն գնաճը մնում է բարձր Մենք մեր շահերն ավելի շատ ենք հարգում, քան Ռուսաստանինը. Փաշինյան Համբարձումյանին ազատազրկելու դեպքում էլ «Կառուցող» դաշինքը կմասնակցի ընտրություններին. պաշտպան Աշխարհաքաղաքական լարվածության նոր զարգացումներ. Ադրբեջանցիներ կայցելեն ՀայաստանՄերձավոր Արևելքի լարվածության ֆոնին նավթի գները շարունակում են աճել Սահմանադրության նախագիծը կլրամշակվի, բայց կմնա «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակում. ՓաշինյանԹրամփը չի բացառում Իրանի դեմ նոր ռազմական գործողությունները. Քուշներ ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի թիվը ռեկորդային է՝ 849 741՝ տարեկան աճը՝ 39 667. ՓաշինյանՊարսից ծոցում նոր միջադեպ է գրանցվել. նավթատարի մոտ պայթյուն է որոտացել Ծխախոտի, ալկոհոլի, շաքարի ու աղի առևտուրը պետք է ապախրախուսենք․ Փաշինյան Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմՌուբիոն դատապարտել է հութիների հարձակումները. Վաշինգտոնը բանակցում է Էր Ռիադի հետՌուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում. Մերցը զգուշացնում է ԵվրոպայինԿիմ Չեն Ընը միջուկային կարգավիճակի ժխտումը համարել է պատերազմի հայտարարությունՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՀյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնումՉլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. ՓաշինյանԱմերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբանԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինիԲաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբՉինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքումՍաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ Աբրահամյան
Ամենադիտված