Անկախության տոնի առթիվ սպասվող համաներումը նախորդներից ավելի ընդգրկուն է լինելու. «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին իրավական ակտի նախագիծը մինչև ընթացիկ ամսվա վերջ արդեն պատրաստ կլինի և կուղարկվի իրավապահ մարմիններին՝ նրանց առաջարկությունները և դիտողությունները ստանալու համար։
Ինչպես հայտնի է՝ համաներման նախագծերը, որպես կանոն, մշակվում են նախագահական նստավայրում և մինչև խորհրդարան ուղարկվելը դրա տեքստը գաղտնի է պահվում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անկախության տոնի կապակցությամբ սպասվող համաներումը նախորդներից ավելի ընդգրկուն է լինելու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ