Կոնգրեսական Ռոյսը հանդիպում է ունեցեկ ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ
ԱՄՆ
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կալիֆորնիան ներկայացնող կոնգրեսական Էդ Ռոյսի հետ: Ինչպես տեղեկացրին հանձնախմբից, հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը:
Հատկապես ուշադրություն է դարձվել անցած տարի ներկայացված Ռոյս-Էնգել (կոնգրեսական Էլիոթ Էնգելը դեմոկրատ է Նյու Յորքից) առաջարկությունների կյանքի կոչման հնարավորություններին: Այս առաջարկությունները մասնավորապես առնչվում են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծից դիպուկահարներին և ծանր զինտեխնիկան հետ քաշելուն, ԵԱՀԿ կողմից ղեկավարվող կրակի վերահսկման համակարգերի տեղադրմանը, ինչպես նաև հավելյալ ԵԱՀԿ դիտորդների տեղակայմանը: Այս առաջարկները ստացել են 90-ից ավելի կոնգրեսականների աջակցությունը: Առաջարկներով համապատասխան նամ ակներ ուղարկվել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հաջորդ ամիս Վաշինգթոնում կայանալիք «Ի պաշտպանություն քրիստոնյաների» համաժողովին առնչվող հարցեր, որին Էդ Ռոյսը ևս մասնակցելու է: Շեշտվում է, որ Ռոյսն այն կոնգրեսականներից էր, որ շարունակաբար բարձրաձայնել է Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, այդ թվում հայերի, և նրանց մշակութային ժառանգության ոչնչացման հարցերը: Օբամայի վարչակազմը հանդես է եկել Մերձավոր Արևելքում քրիստոնյաների նկատմամբ վերջին շրջանում կատարվող գործողությունների դատապարտմամբ և դրանք բնորոշել է որպես ցեղասպանություն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)