Ադրբեջանից բռնագաղթած քաղաքացիների բնակտարածքները կսեփականաշնորհվեն
Հայաստան
Կառավարության որոշմամբ՝ կենցաղային պայմանները բարելավելու նպատակով տարածքներ կհատկացվեն 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց:
Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 25-ի նիստի օրակարգում: Հարցն առնչվում է Երևանի Մոլդովական 70 հասցեի հանրակացարանային թիվ 1 մասնաշենքում, Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի 66/1 և Երևանի Շիրակի 2ա/7 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող քաղաքացիներին, ովքեր, սակայն, այդ տարածքների սեփականատերը չեն հանդիսանում:
Կառավարության որոշմամբ' զբաղեցված բնակելի տարածքները կսեփականաշնորհվեն:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը