Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար Ղազարյան Մեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարով Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներին 

Մի ծակի պատմություն. ասք ՊՊԾ գնդի շենքի ծակ տանիքի մասին (լուսանկարներ, տեսանյութ)

Հասարակություն

ՊՊԾ գնդի գրավման ավարտից արդեն 3 շաբաթից ավելի անցել է։ Այդ օրերին բազմաթիվ մարդիկ ցանկացած պաշտոնական հաղորդագրություն սուտ էին հանում, «փորձագիտական վերլուծություններ» անում, սակայն օրեր անց չգիտես ինչու շատ արագ մոռացության մատնեցին թեման, թեպետ գրավողների հանձնվելուց հետո կարելի էր գնալ, եթե ոչ հենց գնդում, ապա գոնե գնդի շրջակայքում շատ բան ստուգել։

Ինչևէ, օգոստոսի 8-ին օպերատոր Հովիկ Գրիգորյանի հետ այցելեցինք թե´ գնդի շրջակայքը, թե´ հենց գունդը, որպեսզի տեղում որոշ բաներ հասկանանք։ Ստորև՝ ղալմաղալի նախապատմությունը և այն, ինչ մենք կարողացանք տեղում տեսնել ու հասկանալ։

Նախապատմություն

Հուլիսի 30-ին, ինչպես հիշում եք, ՊՊԾ գնդի մերձակայքում զոհվեց Ներքին զորքերի զինծառայող Յուրի Տեփանոսյանը։ «Պավլիկի վկաները» միանգամից պնդեցին, թե ոստիկանին սպանել են ոչ թե գունդը գրավողները, այլ միգուցե հենց ոստիկանները։

Հաջորդ օրը ոստիկանությունը լուսանկարներ հրապարակեց, այդ թվում նաև ՊՊԾ գնդի շենքերից մեկի կտուրում դիտակետի և այդ դիտակետից դուրս եկած՝ օպտիկական նշանոցով СКС կառաբինը ձեռքին ահաբեկիչներից մեկի լուսանկարները։

Այս հրապարակումն է´լ ավելի շատ աղմուկ բարձրացրեց։ Լիքը մարդ անհամապատասխանաթյունների մատնացույց արեցին, լուսանկարների վրա բազմաթիվ դեֆեկտներ գտան և հայտարարեցին, որ չէ, սաղ սուտ ա...

Մեկ օր անց՝ օգոստոսի 1-ին հրապարակվեց նաև տեսանյութ, որից մեկ կադր (կտուրի դիտակետից նայող ահաբեկիչի) հրապարակել էին նախօրեին։ Այդ տեսանյութն էլ շատ արագ հայտարարվեց «ֆոտոշոփ»։

Իմ տեսած մեկնաբանություններից միայն Բագրատ Դաբաղյանն էր, որ մասնագիտորեն վերլուծել էր տեսանյութը, և ասել, որ որակից ելնելով՝ դժվար է հստակ եզրակացություններ անել՝ չբացառելով, որ տեսանյութը հնարավոր է ինչ-որ փոփոխությունների ենթարկվել է։

Ի՞նչ հիմնական փաստարկներ էին բերում «Ֆոտոշոփի գուռուները»

«Այդ ծակն այնքան նեղ է, որ նորմալ մարդը չի կարող այնտեղով դուրս գալ, նշանակում է՝ դիպուկահարի նկարը հետո Ֆոտոշոփով ավելացրել են»։

«Տարբեր նկարների վրա կտուրի ծակը տարբեր ձև ունի, ըստ այդմ անբաշար ձևով Ֆոտոշոփով նկարած է»։

«Այդ հեռավորության վրա հնարավոր չէ СКС-ով թիրախ խոցել»։

«Եթե դիպուկահարին տեսել են, ապա ինչո՞ւ չեն կրակել իրեն, թողել են, որ կրակի»։

Ի՞նչ տեսանք մենք

Կտուրի ծակը բավականին լայն էր, ու Ձեր խոնարհ (ու ոչ նիհար) ծառան կարողացավ հանգիստ դրանով անցնել.

 

Նույնը՝ դրսից. 



Հարց է առաջանում. ինչո՞ւ էր ոստիկանության հրապարակած նկարում այդ ծակը լրիվ ուրիշ ձևի։ Ինչպես տեղում հասկացանք՝ պատասխանը շատ պարզ էր. ահաբեկիչները օգտագործել էին գնդում եղած զրահաբաճկոններն իրենց դիտակետերը պաշտպանելու համար. կախել էին դրանք պատուհաններից, լցրել էին նաև կտուրի վրա, որ որոշ չափով գոնե ներքևի մասը պաշտպանի, երբ դիտակետից գլուխները հանում են։ Ոստիկանության հրապարակած տեսանյութի ներքևի աջ անկյունում դրանք շատ լավ երևում են (ոստիկանության կայքից վերցված լուսանկարում նշել եմ դրանք կարմիր ուրվագծով ու մի քիչ բացացրել).



«Այդ հեռավորության վրա հնարավոր չէ СКС-ով թիրախ խոցել» թեմային մինչև անդրադառնալը նշեմ, որ կտուրից, ինչպես տեսաք տեսանյութում, ուղիղ տեսանելի է այն հատվածը, որտեղ խոցվել է Տեփանոսյանը։ Մենք նաև եղել ենք այդ հատվածում և այնտեղից էլ ՊՊԾ գնդի շենքի կտուրի ծակն է հստակ երևում.



Ինչ վերաբերում է հեռավորությանը, ապա Գուգլ մափսը եթե չի խաբում, ապա դիտակետից մինչև խոցման հատվածը հեռավորությունը մոտավորապես 360–370 մետր է։ Այդ հեռավորությունը բանակային ստանդարտ կրակային վարժությունների սահմաններում է (ընդ որում Կալաշնիկովի ավտոմատի համար, СКС-ն իրականում ավելի հեռու և ավելի ճշգրիտ է կրակում ավելի երկար փողի շնորհիվ)։ Իսկ օպտիկական նշանոցով СКС-ի համար ընդհանրապես չպիտի խնդիր լիներ այդ հեռավորության վրա թիրախ խոցելը։

«Եթե դիպուկահարին տեսել են, ապա ինչո՞ւ չեն կրակել իրեն, թողել են, որ կրակի»։Ազնվությամբ ասած՝ չգիտեմ։ Նախ՝ ենթադրում եմ, որ իրեն տեսել են ոչ թե կրակելու պահին, այլ նախորդ ժամերին, գուցե օրերին։ Ինչպես նաև հիշում եք, հիմնականում փորձում էին ահաբեկիչների ոտքերին կրակել, որ վիրավորեն, ոչ թե սպանեն։ Ըստ այդմ, երևի, քանի դեռ չէին կրակում դիտակետից, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն էլ է զերծ մնացել СКС-ով զինված մարդու իրանին կրակելուց։

Վերջաբանի փոխարեն

Նախ՝ արձանագրեմ, որ չնայած հասարակական կարևորության թեմա էր, բայց ոչ մի լրագրող «Սասնա ծռերի» հանձնվելուց հետո այս հարցին չանդրադարձավ։

Երկրորդը՝ այս ամենը դեռ չի հաստատում կամ հերքում այն փաստը, որ հենց լուսանկարում պատկերված մարդն է կրակել Տեփանոսյանի վրա. գուցե ինքն է, գուցե այլ մարդ է, սա արդեն պիտի քննիչները փորձեն պարզել։

Աղբյուրը՝ ahousekeeper.livejournal.com

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար ՂազարյանՄեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարովԱդրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներինՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըՉորաթանում այցելեցինք 102 տարեկան Մանյակ տատիկին․ շնորհավոր Տարեցների միջազգային օրը․ ՀՀ-ում ԵՄ առաքելությունՍարյան փողոցից սրտի կանգով և գլխի վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ ինքնությունը պարզվում է Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքում հաշտությունը չի ազատի քրեական պատասխանատվությունիցԱդրբեջանցի է մտել Սիսիան, կրակոց արձակել․ Ռուսաստանը զգուշացնում է ՆԱՏՕ-ին (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. կա վիրավորԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալԳերմանիան 2027 թվականին կստեղծի անօդաչու համակարգերի առաջին գունդը. ՊիստորիուսԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը քիչ առաջ տեղափոխվել է Երեւան Պուտինը հայտարարել է, որ իրեն և Թրամփին «բավականին լավ բազմամյա հարաբերություններ» են կապումՈղբերգական դեպք. անհայտ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդին և դիմել փախուստիԱրևելքին, Արևմուտքին, Հյուսիսին և Հարավին անհրաժեշտ է համաձայնության գալ նոր աշխարհակարգի սկզբունքների շուրջ. Պուտին Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը. ի՞նչ է նա քննարկել Արարատ Միրզոյանի հետԷստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումըՀՀ և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են «Նորդուզ» անցակետում«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողն արձանագրել է ԱԹՍ-ի շարժըԻ՞նչ քննիչ հանձնաժողով, պատգամավորը պիտի՞ որոշի եկեղեցու հարցերը. աբսուրդ է այս ամենը.Մանուկյան (տեսանյութ) ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցին ձերբակալվելիս քաղաքացիական հագուստով է եղել. բնակիչ (տեսանյութ) Իրանը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ Fairford բազայի միջադեպին առնչություն ունենալու մեղադրանքների պատճառովԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել 297 մարդու, որոնց թվում՝ Հայաստանի քաղաքացիներինՍիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներԽաչատուրյանն ու Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումները«Խաղաղությունը» փալաս են դարձրել․ Մելիքյանը՝ իշխանությունների, հակաեկեղեցական քայլերի մասին (տեսանյութ) Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է իր զինծառայողի՝ ՀՀ ապօրինի ներթափանցումից հետո գործ հարուցելու մասին Ռուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՆրան կարելի է փոխանակել Բաքվում պահվող ԲՈԼՈՐ հայ գերյալ անձանց հետ. Արմեն Այվազյան Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըԺողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ ՄակունցՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՀոկտեմբերի 2-5-ը հետևյալ փողոցը փակ կլինի Մահվան նպաստը կկտրեն, թոշակը 1000 դրամով կբարձրանա Ռուբիոն «վտարե՞լ» է Արաղչիին (տեսանյութ) Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. Պեսկով Այս որոշման պատասխանատուն վարչախմբի պարագլուխն է. Դավիթ Սարգսյանը՝ Թաթայի համերգի և Փաշինյանի մասին (տեսանյութ) Սերբիայում մահացել է մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտված Սերբիայի Հանրապետության նախկին առաջնորդը Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի ծրագրիցՌուսաստանի տարածքից պետք է հեռանան․ ՌԴ ԱԳՆ-ն կոշտ հայտարարությամբ
Ամենադիտված