«Իմ դատավորը ժողովուրդն է, դուք իրավունք չունեք ինձ դատելու». Միայնակ Գայլ
Հասարակություն
Արայիկ Խանդոյանի դատն ավարտվեց: Դատարանը որոշումը կհրապարակի վաղը՝ օգոստոսի 25-ին, ժամը` 13։00-ին։
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց Արայիկ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը, մասնավորապես նշելով հետևյալը. «Միջնորդությունը ներկայացրել ենք, դատարանը գնացել է խորհրդակցության սենյակ, վճիռը կհրապարակվի վաղը՝ մինչև ժամը 13։00»։
Արա Ղարագյոզյանը հավելեց, որ Խանդոյանը դատարանում ձայնի իրավունք ստանալով ասեց հետևյալը. «Իմ դատավորը ժողովուրդն է, դուք իրավունք չունեք ինձ դատելու»։
Հիշեցնենք, որ Ա․ Խանդոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ պատանդ վերցնելը և 235 հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը: Հուլիսի 22-ին դատարանը հետաձգել էր Խանդոյանի դատը, հաշվի առնելով նրա դիմումը, համաձայն որի Խանդոյանը ցանկացել էր ներկա գտնվել դատական նիստին։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ