Հովսեփ Խուրշուդյանն ազատ կարձակվի գրավի դիմաց
Հասարակություն
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի անդամ Հովսեփ Խուրշուդյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Այս մասին լրագրողներին հայտնեց Հովսեփ Խուրշուդյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը՝ նշելով, որ գրավը 1 միլիոն դրամի չափով է: «Այս պահն ինձ համար շատ կարևոր է, քանի որ Հովսեփ Խուրշուդյանը գրավով դուրս է գալու ու գտնվելու է ազատության մեջ»,-ասաց Սեդա Սաֆարյանը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ հրահրելու կասկածանքով:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)