Վարչապետը Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար է նշանակել
Հասարակություն
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Տաթևիկ Դավթյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար: Այդ մասին որոշումը տեղադրված է ՀՀ կառավարության egov.am կայքում:
Տաթևիկ Դավթյանը կպաշտոնավարի մինչև սահմանված կարգով Արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)