Արցախի պետականության ձեռքբերումներն ամեն գնով պաշտպանելու ենք. ՀՀ վարչապետ
Հայաստան
Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Արցախի անկախության օրվա առթիվ:
«Այն 20-րդ դարի վերջին մեր ազգային զարթոնքի առաջին արգասիքն է, համայն հայության հույզերով ու հույսերով լեցուն, արյունով և քրիտինքով օծված այս քառորդ դարը Հայաստան աշխարհի, Արցախի հանրապետության կայացաման տարիներն էին: Դրանք քիչ են դարերով ձևավորված պետական իսնտիտուտների գործառույթներ ունենալու տեսանկյունից, սակայն ավելի քան բավարար են հայկական պետական կառույցների կենսունակությունը և լուսավոր ապագայի ներուժն ապացուցելու տեսակետից:
Շնորհավորում եմ Արցախի հերոս ժողովրդին, շնորհավորում եմ բոլորիս, Արցախի Հանրապետության քառորդդարյա հոբելյանի առթիվ, ինչպես նաև մեկ անգամ ևս հավաստում հայոց այս պետականության ձեռքբերումներն ամեն գնով պաշտպանելու մեր անդրդվելի կամքը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը