Հոլանդիայի հավաքականը կրկնել է 1933թ-ի հակառեկորդը (տեսանյութ)
Սպորտ
Հոլանդիայի հավաքականը սեփական դաշտում ընկերական խաղի շրջանակներում`1:2 հաշվով պարտվել է Հունաստանի ընտրանուն և կրկնել վաղեմի հակառեկորդը:
Սա հոլանդացիների 5-րդ անընդմեջ պարտությունն էր տնային խաղում: Նման ցուցանիշ հավաքականը գրանցել է նաև 1933թ-ին:
Հոլանդիայի ընտրանին վերջին անգամ տնային խաղում հաղթել էր 2015թ-ի մարտի 31-ին, երբ առավելության էր հասել Իսպանիայի հավաքականի նկատմամբ (2:0):
Դրանից հետո հոլանդացիները տնային խաղում պարտվել են ԱՄՆ-ի (3:4), Իսլանդիայի (0:1), Չեխիայի (2:3), Ֆրանսիայի (2:3) հավաքականներին, իսկ հիմա էլ` Հունաստանին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու